Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


20.02.2013

Սիրիական ընդդիմությունը շարունակում է պտույտ գործել

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Սիրիական «արտաքսման մեջ գտնվող ընդդիմությունը» սայթաքում է որտեղ ասես, բայց միևնույն ժամանակ չի դադարում իր վրա բևեռել հանրային ուշադրությունը՝ շնորհիվ ուղենշային իրադարձություններ ստեղծելու և սենսացիոն հայտարարություններ անելու իր ունակության։ Սիրիական ընդդիմադիր կոալիցիայի անդամ, Ֆրանսիայում ապրող գրող, լրագրող, թարգմանիչ Միշել Կիլոն օրերս հայտարարություն է արել սիրիացի քրիստոնյաների հասցեին։ Ավելի ճիշտ՝ նրանց հասցեին, ովքեր շարունակում են պաշտպանել սիրիական կառավարությանը։ Նա նրանց անվանել է «շաբիխա» (ընդդիմությունն այդպես է անվանում զինված սուննիա-ալավիական կազմավորումներին, որոնք պաշտպանում են Ասադին) և մարդիկ, որոնց «մոլորության մեջ է գցել քրիստոնեական եկեղեցին»։ Այս խոսքերը նա ասել է Ստամբուլում, թուրքական մամուլին տված հարցազրույցում։ Ըստ Կիլոյի, որն ինքն էլ քրիստոնյա է, նա թուրքական տարածքում հանդիպել է Սիրիայի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքական հարցերի հանձնաժողով ստեղծի «Սիրիացի քրիստոնյաները՝ արդարության և ազատության կողմնակից» անվանմամբ։ Միշել Կիլոն հայտարարել է, որ ջանքեր է գործադրելու, որպեսզի այդ հանձնաժողովի կազմում ներգրավի այն քրիստոնյաներին, ովքեր դեռ պաշտպանում են սիրիական ռեժիմին։ Նրա կարծիքով՝ նման քայլը կօգնի համախմբել սիրիացի քրիստոնյաներին։

Միշել Կիլոյի հայտարարությունը արձագանքն է ուղենշային մի իրադարձության՝ մարոնիական եկեղեցու ղեկավար Բաշարա Բուտրուս Ար-Ռայիի Սիրիա կատարած այցելության, որտեղ նա հանդիպել է սիրիական ղեկավարության հետ։ Մերձավոր Արևելքում ազդեցիկ եկեղեցու ղեկավարի այս քայլը անհանգստացրել է լիբանանյան հակակառավարական և հակասիրիական «Մարտի 14-ի կոալիցիայի» քրիստոնյա անդամներին, նրանք դրանում սիրիական կառավարությանը ցուցաբերվող ակնհայտ աջակցություն են տեսել սիրիական պատերազմի ժամանակ։ Սաուդյան «Ալ-Վաթան» թերթն անմիջապես հովվապետի ծաղրանկարն է հրապարակել՝ խաղարկելով նրա «Բաշարա» անունն այնպես, որ այն կարդացվի Սիրիայի նախագահի անվան պես՝ «Բաշար»։

Ընդդիմության ոգուն հարազատ մյուս սենսացիան կապված է թուրք-սիրիական սահմանին վերջերս տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով 14 մարդ զոհվեց։ Սիրիական ազգային խորհրդի որոշ ընդդիմադիրներ հայտարարել են, թե ահաբեկչական գործողությունն ուղղված է եղել հենց նրանց դեմ, և այդ ժամանակ նրանք հազիվ են փրկվել մահից։ Միևնույն ժամանակ, նրանք դեռ չեն անվանել այդ ահաբեկչության կազմակերպիչներին։ Արաբական մամուլը գրում է, որ ահաբեկչությունը դարձել է ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մոազ Խաթիբի և Ազգային խորհրդի միջև, որը նույնպես մտնում է կոալիցիայի կազմի մեջ, առկա խոր հակասությունների վկայությունը։ «Արաբի-պրեսը» առաջ է քաշում հետևյալ վարկածը. զինված խմբավորումները Սիրիայում ցուցում են ստացել վերացնել ոչ թե մի ինչ-որ մեկի, այլ հենց Մոազ Խաթիբին։ Անունը հայտնել չցանկացած դիվանագիտական աղբյուրը Բեյրութում փոխանցել է այս տեղեկատվությունը՝ ճշտելով, որ պայթյունն իրականացնելով՝ ահաբեկիչները վստահ են եղել, որ պայթեցնում են այն մեքենան, որի մեջ գտնվել է Խաթիբը։ Նրան մահից փրկել է ֆրանսիական հատուկ ծառայություններից ստացված ցուցումն առ այն, որ չհատի սիրիա-թուրքական սահմանն այդ օրը։ Իբր տեղեկատվություն է ստացվել պատրաստվող ահաբեկչության մասին։

Հայտնի է, որ Մոազ Խաթիբի և կոալիցիայի որոշ անդամների միջև հակասություններ կան, և դրանք խորանալու միտում ունեն։ Օրենսդրական կոալիցիոն հանձնաժողովի անդամ Հիշամ Մարվան հայտարարել է սիրիական հարցի վերաբերյալ առաջարկությունների նոր նախագծի մասին, որն ակնհայտորեն հակասելու է այն նախագծին, որն առաջարկում է Մոազ Խաթիբը։ Իր նախագծի մասին Հիշամ Մարվան պատմել է թուրքական պարբերականին Կատարի մայրաքաղաքում գտնված ժամանակ, որտեղ է գործում նաև հիշյալ պարբերականը։ Նա առաջարկում է ստեղծել նոր սիրիական կառավարություն կոալիցիայի և ներկայիս կառավարության անդամներից, բայց ցանկացած բանակցություն վերջինի հետ նա բացառում է։ Մոազ Խաթիբը, հակառակը, սիրիական իշխանություններին երկխոսության կոչ է արել, և ինչպես արդեն հայտնի է դարձել, սիրիական իշխանությունները հրաժարվել են այդ առաջարկությունից, փոխարենը ընդդիմությունը պառակտվել է երեք մասի՝ կողմ, դեմ և ձեռնպահ։

Ազգային հաշտեցման սիրիական նախարար Ալի Հայդարն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել և բանակցություններ վարել ցանկացած ընդդիմադիր գործչի հետ, բայց ճշտել է, որ այդ հանդիպումը պետք է կազմակերպվի միայն սիրիական տարածքում, այլ ոչ թե օտարերկրյա պետությունում։ Նա ասել է, որ Սիրիայի դռները միշտ բաց են բոլորի համար անխտիր՝ դրանով իսկ մեկ անգամ ևս ընդգծելով սիրիական իշխանությունների՝ բանակցությունները միայն տանն անցկացնելու մտադրությունը։ Չնայած բազմաթիվ լուրերին, թե փետրվարի 25-ին Սիրիայի արտգործնախարարի և նրա ռուս պաշտոնակցի հետ Մոսկվայում կայանալիք հանդիպման շրջանակում նախատեսված է նաև սիրիացի նախարարի հանդիպումը Մոազ Խաթիբի հետ, «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաալիքը երեկ հիշեցրել է, որ և՛ սիրիական նախարարը, և՛ Մոազ Խաթիբը կհանդիպեն Սերգեյ Լավրովի, բայց ոչ երբեք՝ միմյանց հետ։

Մոազ Խաթիբի հաջորդ քաղաքական նախաձեռնությունը դարձավ քաղաքական հարցերի հանձնաժողովի ստեղծումը, որի իրավասության մեջ պետք է մտնի սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների հետազոտությունը։ Նման հանձնաժողովի ստեղծման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ սիրիական իշխանություններն անպատասխան թողեցին նրա նախորդ առաջարկությունը՝ բանակցություններ վարել Ստամբուլում կամ Կահիրեում։ Սիրիական իշխանությունների արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը նա բնութագրեց որպես «բացասական ուղերձ» ներքին և արտաքին ուժերին։

Սիրիական «արտաքսման մեջ գտնվող» ընդդիմության քաղաքական արկածախնդրությունները համահունչ են զինված խմբավորումների իրավիճակին, որոնք բացահայտորեն դժգոհություն են հայտնում սիրիական հարցում Թուրքիայի կառավարության քաղաքականությունից, որովհետև թուրքերը դադարեցրել են նրանց մատակարարել անհրաժեշտ քանակությամբ զենք և սահմանափակվում են միայն լիբիական պատերազմից մնացած հնացած նմուշներ ուղարկելով։ Զինյալներին մտահոգում է նաև այն, որ ամերիկյան կողմը հետևում է, որպեսզի այդ զենքը չհայտնվի «ոչ այն խմբավորումների» ձեռքին։ Արևմուտքը չի ցանկանում ներխուժել Սիրիա և անվտանգության գոտի ստեղծել այնտեղ, ինչն էլ նրանց պակաս չափով չի անհանգստացնում։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, էմիր Սաուդ Ֆեյսալը նույնպես պահանջում է զինել սիրիական ընդդիմությանը. «եթե միջազգային ընկերակցությունը նրանց չի օգնում, գոնե թող օգնի, որ իրենք իրենց պաշտպանեն»։ Անվտանգության ոլորտում աշխատող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Դամասկոս) ղեկավար Բասամ Աբու Աբդալան կարծում է, որ ԱՄՆ-ը փորձում է կուլիսներում լուծել սիրիական հարցը՝ քաղաքական եղանակներով։

Իրանական հայտնի ընդդիմադիր ձախ արմատական «Մոջահեդդին-է-Հալք» կազմակերպության պաշտոնական կայքը, որը հակաիրանյան և հակասիրիական հայացքներ է դավանում, իր էջերում զետեղել է քուվեյթցի փորձագետի՝ սիրիական հարցին նվիրված հոդվածը. փորձագետը խոստովանում է, որ սիրիական ընդդիմության համար վճռական և բախտորոշ ժամանակներ են եկել։ Սիրիական իշխանությունների հետ բանակցություններ վարելու մտքին Մոազ Խաթիբին դրդել են Սիրիայի ճակատագրի համար բարոյական պատասխանատվությունն ու Ասադի հեռանալն արագացնելու ցանկությունը՝ Սիրիայի համար նվազագույն պոտենցիալ վնասներով, գրում է փորձագետը։ Բայց ավելացնում է, որ Խաթիբի քայլերը ճիշտ չեն մեկնաբանվել, իսկ իրանական դիվանագիտությունը «շրջանառության մեջ է մտցրել իր ողջ պատմական խորամանկությունն ու երկերեսանիությունը», որպեսզի պառակտի սիրիական ընդդիմության շարքերը։ Փորձագետի կարծիքով՝ Իրանի արտգործնախարարը Մոազ Խաթիբին ներշնչել է այն միտքը, որ սիրիական ընդդիմությունը պառակտված է։ Սիրիացի բարձրաստիճան զինվորական Իլյաս Ֆարհաթը վստահ է, որ սիրիական ընդդիմությունն ինքնուրույն չի կայացնում իր որոշումները, բոլոր որոշումները թելադրվում են արաբական և միջազգային ուժերի կողմից։ Մոազ Խաթիբի նախաձեռնությունը նա նույնպես համարում է կողքից թելադրված։

Պաղեստինյան «Ալ-Մանարը» երեկ տեղեկացրել է, որ հակասիրիական հիմնական ուժերի ներկայացուցիչները Փարիզում գաղտնի հանդիպում են կազմակերպել, որտեղ ներկա են եղել նաև սիրիական պատերազմի հովանավոր երկրների հատուկ ծառայությունների գործակալները, քննարկվել է զինված խմբավորումների համախմբման հարցը, որոնք վերջին ժամանակներս շոշափելի հարվածներ են կրում սիրիական բանակի կողմից։ Պարբերականը հաղորդում է իրազեկ քաղաքական աղբյուրների խոսքերն առ այն, որ սիրիական ընդդիմությունը ներկայում անշահավետ դրության մեջ է գտնվում, ինչը թույլ չի տալիս նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մի քանի պատճառներ կան, ինչպես, օրինակ սիրիական բանակի հաջողությունները և Ասադի դիրքերի ամրապնդումը, և այն ամենը, ինչն այսօր տեղի է ունենում Հալեպում և Դամասկոսում, տեսականորեն ընդդիմության համար պետք է շահավետ պայմաններ ապահովի բանակցությունների սեղանի շուրջ (https://www.manar.com/page-4649-ar.html

Բոլոր իրադարձությունները հաստատում են, որ մասնատված սիրիական ընդդիմության դիրքերը հեղհեղուկ են և ամրացման կարիք ունեն, սիրիա-թուրքական սահմանին տեղի ունեցած ահաբեկչությունն ուղերձ էր կոալիցիային, առաջին հերթին՝ Թուրքիայի հասցեին (վերականգնել ֆինանսավորումը և սպառազինությունների մատակարարումը) և ընդդիմադիր ուժերն ու միջազգային հանրությանը համախմբելու միջոց՝ Սիրիայի դեմ մղվող պայքարում, Մոազ Խաթիբին ասպարեզից հեռացնելու ճանապարհով, քանի որ այդ դեպքում կարելի կլիներ սիրիական իշխանություններին մեղադրել ահաբեկչության մեջ, ինչպես դա արդեն քանիցս պատահել է Լիբանանում։ Հատկաշնական է, որ  ԶԼՄ-ներում ոչ մի տեղ չեն նշվել այն ընդդիմադիրների անունները, որոնք հայտարարում էին, թե ահաբեկչությունն ուղղված էր հենց իրենց դեմ։ Քրիստոնյա Միշել Կիլոյի հայտարարությունները Սիրիայի քրիստոնյա բնակչության վրա ճնշում բանեցնելու փորձ են։ Ընդդիմադիր կոալիցիան, որտեղ «Մուսուլման եղբայրներն» ունեն ծանրակշիռ դիրքեր, ակնհայտորեն կողքից աջակցության կարիք ունի։ Ավելի վաղ կոալիցիայի կազմից դուրս գալու մասին հայտարարել էին քուրդ երեք առաջնորդներ։

Սիրիայի սահմաններից դուրս բանակցություններ վարելու առաջարկությունը, ինչն այդքան համառորեն պնդում է կոալիցիան, առայժմ իր օգտին չի աշխատում։ Ընդդիմությունը, որը խուսափում է հանդիպել սիրիացիների հետ սիրիական տարածքում, հազիվ թե կկարողանա շահել նրանց վստահությունն ապագայում։ Սիրիայի իշխանությունները հիանալի հասկանում են սա և պնդում են սիրիական տարբերակը, դրանով իսկ ընդգծվում է իրենց և հայրենիքի սահմաններից դուրս գտնվող կոալիցիայի տարբերությունը։

Վերոնշյալ պատճառներով կոալիցիան (ավելի շուտ՝ նրա հովանավորները) առայժմ պատրաստ չեն լուրջ բանակցությունների և ջանում են ժամանակ ու միավորներ շահել՝ միջազգային քաղաքական ասպարեզում իրենց տեղը լեգիտիմացնելու նոր եղանակներ հայտնագործելով։ Այս նպատակին հասնելու ճանապարհին վերջերս հերթական քայլն է արվել. Կատարը, որի կառավարությունը ճանաչում է սիրիական ընդդիմադիր կոալիցիան որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ, Դոհայում շենք է տրամադրել կոալիցիայի ներկայացուցչության համար։ Կոալիցիայի դեսպան է նշանակվել Նիզար Ալ-Խարաքին, ներկայացուցչության շենքի վրա բարձրացվելու է սիրիական ընդդիմության դրոշը։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, սակայն, հայտարարել է, որ լիգան առայժմ չի դիտարկում սիրիական ընդդիմադիր կոալիցիային տեղ տրամադրելու հարցը։ Նա նաև հայտարարել է, որ լիգան չի մասնակցելու կոալիցիայի ժողովներին։
Այսպիսին են սիրիական ընդդիմության դեգերումների արդյունքներն այսօրվա դրությամբ, ընդդիմություն, որն արդեն որերոդ ամիսը պայքարում է սեփական ժողովրդի դեմ միայն հանուն այն բանի, որ իրագործի օտարերկրյա պետությունների նկրտումները, հետն էլ կերակրվի տերունական կերակրամանից։ Տեսնենք՝ ուր կտանեն սիրիական ընդդիմության այդ դեգերումները։ Եվ մինչև երբ կշարունակվեն դրանք։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


30.04.2013 / 13:59
ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



30.04.2013 / 13:53
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ



30.04.2013 / 13:44
ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)

ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)



30.04.2013 / 13:25
ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ



30.04.2013 / 13:24
«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ

«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ



30.04.2013 / 13:22
ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



30.04.2013 / 13:04
ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ

ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ



30.04.2013 / 12:55
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



30.04.2013 / 12:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ



30.04.2013 / 12:35
25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ

25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ



30.04.2013 / 12:27
«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ



30.04.2013 / 12:21
ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



30.04.2013 / 12:00
ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



30.04.2013 / 11:46
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ



30.04.2013 / 11:44
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



30.04.2013 / 11:31
ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ



30.04.2013 / 11:22
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ



30.04.2013 / 11:19
ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ

ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ



30.04.2013 / 11:01
ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ



30.04.2013 / 10:57
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



30.04.2013 / 10:56
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ



30.04.2013 / 10:44
ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ



30.04.2013 / 10:42
ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԴՈԼԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱ

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԴՈԼԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱ



30.04.2013 / 10:28
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԳՈՐԾԻՑ ՀԱՆԵՑԻՆ, «ՄՈՍԿՎԻՉԿԱ»-Ն ԷԼ ՓԱԿԵՑԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԳՈՐԾԻՑ ՀԱՆԵՑԻՆ, «ՄՈՍԿՎԻՉԿԱ»-Ն ԷԼ ՓԱԿԵՑԻՆ



30.04.2013 / 10:21
ՍՊԻՏԱԿ-ՎԱՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ «ՕՊԵԼ»-Ը ՇՐՋՎԵԼ Է. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ՍՊԻՏԱԿ-ՎԱՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ «ՕՊԵԼ»-Ը ՇՐՋՎԵԼ Է. ԿԱՆ ԶՈՀԵՐ



30.04.2013 / 10:03
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ 4 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ 5 ՕՐ ՔԱՂՑԱԾ ԷԻՆ ՊԱՀԵԼ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ 4 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ 5 ՕՐ ՔԱՂՑԱԾ ԷԻՆ ՊԱՀԵԼ



30.04.2013 / 10:02
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ



30.04.2013 / 10:00
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



29.04.2013 / 20:37
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ



29.04.2013 / 17:37
ՄԱՀԱՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ



29.04.2013 / 17:30
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԻ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԻ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



29.04.2013 / 17:18
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է



29.04.2013 / 17:03
ԼԱՎ ՉԷ՞Ր ԼԻՆԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՁԵՌՔԸ ԲՌՆԱԾ ՇՐՋԵԼ, ՔԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՓԵՇԻ ՏԱԿ ԱՔԼՈՐԱՆԱԼ. ԱՇՈՏՅԱՆ

ԼԱՎ ՉԷ՞Ր ԼԻՆԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՁԵՌՔԸ ԲՌՆԱԾ ՇՐՋԵԼ, ՔԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՓԵՇԻ ՏԱԿ ԱՔԼՈՐԱՆԱԼ. ԱՇՈՏՅԱՆ



29.04.2013 / 16:46
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ



29.04.2013 / 16:44
ՀԱԼԵՊԻ ՀԱՅԱՇԱՏ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ

ՀԱԼԵՊԻ ՀԱՅԱՇԱՏ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ



29.04.2013 / 16:35
ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ



29.04.2013 / 16:31
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ



29.04.2013 / 16:27
ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՏԱՊԱԼՎԵԼՈՒ Է ՀՈՒՆԻՍԻՆ. ԻՐԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼ

ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՏԱՊԱԼՎԵԼՈՒ Է ՀՈՒՆԻՍԻՆ. ԻՐԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼ



29.04.2013 / 16:09
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ



29.04.2013 / 16:06
ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՅՔԼ ՋՈՐԴԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՅՔԼ ՋՈՐԴԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Microsoft Dynamics NAV 2009: Переход на новую версию
willmore.ru
Спа бассейн джакузи
Ремонт бассейнов и др. КФ - бассейны и бани
pool-spa.ru
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am