Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


04.03.2013

Նախագահ Ասադի դեմ մահափորձ ծրագրած օղակների անդամների խոստովանությունները

Արաբերենից թարգմանեց Արմինե ՀԱԿՈԲՅԱՆԸ (https://www.arabi-press.com/?page=article&id=62361)

Լիբանանյան «Ասիա» տեղեկատվական գործակալությունն իրավունք է ստացել հրապարակելու «Հատուկ ծառայությունների պատերազմը Սիրիայում» վավերագրական ֆիլմի որոշ հատվածներ, որում հնչում են այն մարդկանց ձայնագրված և տեսագրված խոստովանությունները, որոնք խառն են եղել նախագահ Բաշար Ասադի սպանության թուրք-ֆրանսիական դավադրությանը։ Լրագրող Խադր Աուրաքան ֆիլմի նկարահանումն ավարտել է և այն տարածել լիբանանյան գործակալության հետ միաժամանակ։

Անս Աբդել Հաքիմ-Հուսեյնին, որը 14 տարի շարունակ հավաքարար է աշխատել Սիրիայի նախագահական պալատում, արտաքին գործերի նախարարությունում և կառավարությունում, այն խմբավորման անդամներից է, որը մասնակցել է նախագահ Բաշար Ասադի դեմ նախատեսված մահափորձին։

Պատմում է Անսը. «Զարմիկիս՝ Ջուանի հետ ես մեկնեցի Ռուքն Ադ-Դին շրջան՝ հանդիպելու ոմն Հայթամի հետ, որն, իր հերթին, մեզ ծանոթացրեց Աբու Քուրդո անունով մի մարդու հետ, որը պահանջեց, որ ես իրեն ներկայացնեմ տեղեկություններ պալատից. նրանք երկուսն էլ սկզբում ասացին, թե տեղեկատվությունն անհրաժեշտ է «Քուրդիստան» հեռուստաալիքի համար։

Հետո Անսը ավելացնում է. «Աբու Քուրդոն ցանկանում էր, որ ես իր համար լուսանկարեմ պալատն ու ԱԳՆ շենքը ներսից և պատճենեմ կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերում էին թուրքական տարածքում գտնվող ԱԳՆ աշխատակիցներին»։

Լրագրող Խադր Աուրաքայի գրառումներից. «Սիրիական հատուկ ծառայությունների աշխատակիցները խափանել են նախագահ Բաշար Ասադի և արտգործնախարար Վալիդ Մուալեմի դեմ թուրքերի և ֆրանսիացիների վերջերս նախաձեռնած մահափորձը։ Ըստ ստացված տվյալների՝ ավելի քան վեց ամսվա ընթացքում թուրքական և ֆրանսիական հատուկ ծառայությունները փորձել են համատեղ իրականացնել իրենց մտահղացումը՝ տապալել սիրիական իշխանությունը, բայց երբ նրանց փորձը ձախողվել է, Ֆրանսիայի և Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսել են գործել իրենց համար գլխավոր ուղղությամբ՝ փորձել են սպանել Բաշար Ասադին։ Դրա համար նրանք ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որը երբեմն «խաչվել» է սաուդյան, կատարյան և ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, նրանք բոլորն էլ գործել են նույն ուղղությամբ՝ ցանկացել են սպանել Բաշար Ասադին։  Վերջին գործողությունն սկսվել է այն բանից, որ նրանք փորձել են հավաքագրել երկու անձանց պետական այնպիսի օբյեկտների աշխատողների կամ հավաքարարների թվից, ինչպիսին են արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի գերատեսչությունն ու Դամասկոսի նախագահական պալատի վարչական գրասենյակը։

Բեյրութի «Ասիա» գործակալության տվյալներով՝ հատուկ գործողության մշակմանը մասնակցել են թուրք և ֆրանսիացի սպաներ։ Ֆրանսիացիներին ավելի էական դեր էր հատկացվել, քան թուրքերին, քանի որ Ֆրանսիան սերտ կապեր է պահպանում քրդական կուսակցությունների հետ, որոնց ակտիվիստներն ու անդամները չեն ենթարկվել հալածանքների և հետապնդումների սիրիական պետանվտանգության մարմինների կողմից։ Թուրքական հատուկ ծառայություններին ֆրանսիացիները տրամադրել էին Սիրիայում իրենց գործակալներից մեկին, որը պետք է հետևեր նախագահական տարբեր գրասենյակների աշխատակիցներին ինտերնետի և քաղաքացիական անձ հանդիսացող գործակալների օգնությամբ։ Դրա արդյունքում պարզվել էր, որ այդ աշխատողներից ոմանք քրդեր են, և այդ ժամանակ ֆրանսիացիներին խնդրվեց օգնել հավաքագրել նրանց։ Փարիզում բարձր մակարդակով որոշում ընդունվեց ինչով հնարավոր է օգնել թուրքերին։

Սիրիական հատուկ ծառայություններին մոտ կանգնած բարձրաստիճան աղբյուրը տեղեկացնում է. «Թուրքերը ձախողեցին «քուրդ» ակտիվիստների» մասնակցությամբ դավադրությունը։ Այդ ակտիվիստներն այն կուսակցությունից էին, որն արդեն հաշտություն է կնքել սիրիական իշխանությունների հետ։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նրանք փորձում էին գործակալներ հավաքագրել քլինինգային ընկերության աշխատակիցներից, որոնք աշխատում էին այնպիսի շենքերում, ինչպիսիք են կառավարական շենքերի համալիրը և նախագահական պալատը։ Սիրիայի պետանվտանգության մարմինները բացահայտեցին այդ գործողությունն ամբողջովին, ընդհուպ մինչև դավադրության մասնակիցների ձերբակալումը»։

Աղբյուրը հրաժարվել է հաստատել կամ հերքել թուրք սպայի ձերբակալության լուրը, բայց շարունակել է. «Դավադիրների մեջ մենք մեր իրազեկիչն ունեինք, ուստի թուրքերի և ֆրանսիացիների գործողության մանրամասների մասին մեզ անմիջապես հայտնի դարձավ, և նրանք ջանում էին պրոֆեսիոնալ գործել. մի քանի փորձից հետո նրանք հասկացան, որ Վալիդ Մուալեմի սպանությունը հնարավոր է, քանի որ ենթադրյալ հավաքարարը, որը պետք է կատարեր սպանությունը, նախարարի աշխատասենյակ մտնելու իրավունք ուներ»։

Աղբյուրը նշել է հավաքարարի անունը, որին հավաքագրել էր ֆրանսիական հատուկ ծառայությունների քուրդ կամակատարը, վերջինին նրանք ներկայացրել են հրամանատարությանը՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։ Այդ ժամանակ դավադրության բոլոր մասնակիցներն իմացան քուրդ գործակալ Աբու Քուրդոյի սպանության մասին, հենց նա էր օգտագործել քրդերին, որոնք սերտ կապեր ունեին քլինինգային ընկերության աշխատակից Անս Ալ-Հուսեյնիի հետ. նա Ղամիշլիից է, ապրել է Դամասկոսում և արդեն երկար ժամանակ պետհաստատություններում հավաքարարություն էր անում։

Նրանից պահանջել են լուսանկարել արտաքին գործերի նախարարի նստավայրը ներսից՝ արդիական ճշգրիտ սարքի (գրչի տեսքով) միջոցով, որը նրան էր հանձնել Աբու Քուրդոն Ռուքն Ադ-Դինում նրանց երկրորդ հանդիպման ժամանակ։ Նա այն պետք է կրեր վերնաշապիկի ծոցագրպանում։

Դրանից հետո Աբու Քուրդոն Անս Աբդել Հաքիմին հանձնարարել է որպես օգնական գտնել ևս երկու գործակալի՝ Մուալեմի դեմ մահափորձն իրականացնելու համար, բացի այդ՝ պահանջել է, որ նա ներգրավի նաև իր ընկերոջը՝ քլինինգային այդ նույն ընկերության մի վարորդի, որը պատասխանատու էր լվացող միջոցները նախագահական պալատ հասցնելու համար։

Անս Հուսեյնին խոստովանել է, որ եթե առաջին գործակալի հավաքագրման փորձը մասամբ հաջողվել է, ապա երկրորդ մարդուն՝ Ասադի կողմնակցին, որը սուննի հավատացյալ էր, այդպես էլ չի հաջողվել հավաքագրել, թեև ֆրանսիացիներն ու թուրքերը հույս ունեին օգտագործել նրա դավանական պատկանելությունն ընդդեմ Ասադի։

Ձախողումից հետո որոշվել է կազմակերպել այդ վարորդի առևանգումը և նրան փոխարինել մեկ ուրիշով, նրան տալ անձնագիր և անցագիր։ Վարորդին արտաքնապես նման մարդը պատահականորեն գտնվում է հավաքագրման ժամանակ, նա պետք է հաղթահարեր մուտքի արգելքը և պայթուցիկ նյութերն (ֆրանսիական արտադրության) անցկացներ նախագահական պալատի տարածք՝ լվացամիջոցների փաթեթի տեսքով, որոնք այնտեղ էին տարվում ամեն շաբաթ։

Վարորդի առևանգումը և նրա փոխարինումը մեկ ուրիշով պետք է տեղի ունենային երկու ժամվա ընթացքում, երբ սիրիական հետախուզության սպան որոշում կայացրեց վերջ տալ այդ գործողությանը և ձերբակալել դրա մասնակիցներին, որոնց մեջ, ըստ աղբյուրների տվյալների, կար նաև թուրքական հատուկ ծառայությունների մի սպա։

Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ Սիրիայի նախագահի սպանության փորձն առաջինը չէ. նախագահի և նրա կառավարության անդամների դեմ ուղղված մահափորձեր առաջ էլ են պատահել, այդ գործողություններին մասնակցել են մեծ երկրների հատուկ ծառայությունները, բայց զարմացնում է այն, որ ֆրանսիական հատուկ ծառայություններն այդ նպատակի համար դիմել են այլ երկրների միջնորդությանը, ինչպես, օրինակ, Հորդանանին ու նրա հետախուզությանը, որից պահանջել են սիրիացիներին ներգրավել Ֆրանսիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարում։ Սիրիացիներն այդ խնդրանքը մերժել են։ Իսկ ֆրանսիացիները հաշվարկը կատարել էին սիրիացիների լռության վրա այն դեպքում, եթե սիրիական հետախուզությունը մերկացնի այն ահաբեկիչներին աջակցող ֆրանսիացիներին, որոնք պայքարում էին սիրիական բանակի դեմ հեղափոխության դրոշի ներքո։

Սիրիական աղբյուրները տեղեկացնում են, որ ֆրանսիական իշխանությունները պահանջել են շարունակել կապ պահպանել նրանց հետ, ովքեր Եվրոպայում մտցվել են ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակ և զրկված են Փարիզ մտնելու իրավունքից, որոնց ամեն օր սևացրել է ֆրանսիական մամուլը։ 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...








Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


09.03.2013 / 20:53
ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻՆ

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻՆ



09.03.2013 / 19:53
ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ



09.03.2013 / 19:07
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԴՀԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԴՀԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ



09.03.2013 / 18:55
ՎԱՂԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

ՎԱՂԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ



09.03.2013 / 18:31
ՍԻՐԻԱՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ

ՍԻՐԻԱՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ



09.03.2013 / 18:11
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՀԿ ՑՈՒՑԱԿԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՀԿ ՑՈՒՑԱԿԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ



09.03.2013 / 12:27
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ



09.03.2013 / 11:44
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ



09.03.2013 / 11:43
ԱՄՆ-ՈՒՄ 22-ԱՄՅԱ ՀԱՅՈՒՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԵՂԾ ՏՈՄՍԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ՈՒՄ 22-ԱՄՅԱ ՀԱՅՈՒՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԵՂԾ ՏՈՄՍԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ



09.03.2013 / 11:02
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ԵՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ



09.03.2013 / 11:01
ՄԱԼԻԿ ՕԲԱՄԱՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ Է

ՄԱԼԻԿ ՕԲԱՄԱՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ Է



09.03.2013 / 10:58
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՆՈՋ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՆՈՋ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



09.03.2013 / 10:56
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԿԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԿԱՆ



09.03.2013 / 10:47
ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՆԿԼԱՎԻ ՕՐԸ ՈՐՈՇՎԵԼ Է

ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՆԿԼԱՎԻ ՕՐԸ ՈՐՈՇՎԵԼ Է



09.03.2013 / 10:46
ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԻՆԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԻՆԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ



09.03.2013 / 10:43
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԳԵՂԵՑԻԿ ԿԱՆԱՆՑ

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԳԵՂԵՑԻԿ ԿԱՆԱՆՑ



09.03.2013 / 10:40
ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՒՀԻ 2013» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ (FOTO)

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՈՒՀԻ 2013» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ (FOTO)



09.03.2013 / 10:37
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԱՐՑԱԽԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԱՐՑԱԽԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ



09.03.2013 / 10:35
ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՀԱՅԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԵԼ

ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՀԱՅԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԵԼ



09.03.2013 / 10:32
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



08.03.2013 / 20:27
ԷՐԴՈՂԱՆԻ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ

ԷՐԴՈՂԱՆԻ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ



08.03.2013 / 19:17
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ



08.03.2013 / 18:33
ԿԱՆԱՆՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ



08.03.2013 / 18:21
La Libre Belgique. Սիրիացի գրոհայինների շարքերում կան հարյուրավոր երիտասարդ եվրոպացիներ

La Libre Belgique. Սիրիացի գրոհայինների շարքերում կան հարյուրավոր երիտասարդ եվրոպացիներ



08.03.2013 / 18:08
ՖՐԱՆՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ ԵՐևԱՆՈՒՄ

ՖՐԱՆՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ ԵՐևԱՆՈՒՄ



08.03.2013 / 17:36
FACEBOOK-Ը ՆՈՐԱՑՎԱԾ ԴԻԶԱՅՆՈՎ

FACEBOOK-Ը ՆՈՐԱՑՎԱԾ ԴԻԶԱՅՆՈՎ



08.03.2013 / 16:51
ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ»

ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ»



08.03.2013 / 16:36
ՄԱՀԱՑԵԼ Է ՌԵԺԻՍՈՐ ԴԱՄԻԱՆՈ ԴԱՄԻԱՆԻՆ

ՄԱՀԱՑԵԼ Է ՌԵԺԻՍՈՐ ԴԱՄԻԱՆՈ ԴԱՄԻԱՆԻՆ



08.03.2013 / 15:57
ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴՆ ՈՒ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԿԱՐԱԿԱՍ

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴՆ ՈՒ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԿԱՐԱԿԱՍ



08.03.2013 / 15:47
ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԻՆ

ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԻՆ



08.03.2013 / 15:43
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՄ-ԻՆ ԵՎ ՆԱՏՕ-ԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՄ-ԻՆ ԵՎ ՆԱՏՕ-ԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ



08.03.2013 / 15:39
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ



08.03.2013 / 15:38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՄԱՐՏԻ 8 ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՄԱՐՏԻ 8 ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



08.03.2013 / 15:08
ՄՈԼԴՈՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ՄՈԼԴՈՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ



07.03.2013 / 20:05
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ



07.03.2013 / 19:05
ՀԱՐԿԱՎՈՐ Է ՔԻՉ ՈՒՏԵԼ ԵՎ ՇԱՏ ՇԱՐԺՎԵԼ. ՊՈՒՏԻՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՄ ԼԱՎ ՎԻՃԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՔԻՉ ՈՒՏԵԼ ԵՎ ՇԱՏ ՇԱՐԺՎԵԼ. ՊՈՒՏԻՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՄ ԼԱՎ ՎԻՃԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ



07.03.2013 / 17:21
ՄՏՔԵՐԻ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՆԻՀԱՐԵԼՈՒ ՀԵՏ

ՄՏՔԵՐԻ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՆԻՀԱՐԵԼՈՒ ՀԵՏ



07.03.2013 / 16:59
ՀԻՇՈՒ՞Մ ԵՍ, ՇՈՒՇ, ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՍԻՐԱԾ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ. ԱՇՈՏՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՀԻՇՈՒ՞Մ ԵՍ, ՇՈՒՇ, ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՍԻՐԱԾ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ. ԱՇՈՏՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ



07.03.2013 / 16:51
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԻՆ



07.03.2013 / 16:43
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՎՏԱՐԵԼ ԵՆ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՎՏԱՐԵԼ ԵՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am