Մեկնաբանություններ

Երևանի կենտրոնում ԱՄՆ ՌԾՈւ բազայի և «կոմպլեմենտարիզմի» պոտենցիալ հետևանքների մասին
Վարդան Օսկանյանի հուշումով Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությունը, որն այսօր էլ շարունակվում է, աղետի կհասցնի Հայաստանը։ Այսօր Երևանում գործում է ԱՄՆ ռազմակայան՝ 800 ծովային հետևակներ, որոնք տեղակայված են աշխարհում ամենամեծ դեսպանատան (շինության իմաստով) բունկերներում։ Թե ինչու է ամերիկացիներին պետք եկել ամենամեծ համալիրը կառուցել ոչ թե մեծ տերության մայրաքաղաքում, այլ երրորդ կարգի մի պետությունում՝ կարծում եմ, հուշելու հարկ չկա։ Չարժե հիշեցնել նաև այն, թե ինչ է ամերիկյան ծովային հետևակը, ասենք միայն, որ 800 ծովային հետևակները մարտական հզորությամբ, պրոֆեսիոնալիզմով, առաջադրված խնդիրները լուծելու կարողությամբ հայկական մի դիվիզիայի կեսն արժեն։ Այսինքն՝ ցանկացած պահի ամերիկացիները կարող են այստեղ հեղաշրջում կազմակերպել, և տեղի ուժերով անհնար կլինի հետ վերցնել իշխանությունը նրանցից։ Սկզբունքորեն, ոչ ոք չի էլ համարձակվի անել դա («խնդրել» ամերիկացիներին, որ վերադարձնեն իշխանությունը)։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ոչ մի պաշտոնական պայմանավորվածություն չկա ծովային հետևակի տեղակայման մասին. ավելի ճիշտ՝ կան գաղտնի պայմանավորվածություններ՝ ստորագրված հասարակության թիկունքում։ Իսկ դա արդեն անօրինական է։ Ի՞նչն է ստիպել Քոչարյանին համաձայնել ամերիկյան ծովային հետևակի տեղակայմանը։ Դժվար էր մերժել ամերիկացիների՞ն։ Մի՞թե հասկանալի չէր, որ 800 հետևակայինները սպառնալիք են պետության համար։ Իսկ եթե հասկանալի էր, ինչո՞ւ է, ուրեմն, երկրի ղեկավարությունը հանգրվան տվել այդ վարակին։ Իսկ գուցե երկրի ղեկավարությունն ապրում է այսօրվա օրով և չի հետաքրքրվում, թե ինչ տեղի կունենա երկու տարի հետ։ Մի՞թե Քոչարյանին՝ Օսկանյանի հուշմամբ, թվացել է, թե ամերիկյան բազայի դիմաց ԱՄՆ վարչակազմը կշոյի Հայաստանի գլուխը ղարաբաղյան հարցում։ Միակ «բարեհոգությունն» այն եղավ, որ ճանաչվեց Քոչարյանի ռեժիմի լեգիտիմությունը, բայց մի՞թե դրա համար արժեր նման ահռելի գին վճարել։
Մենք ամերիկյան ծովային հետևակի մասին խոսեցինք որպես ներածություն, քանի որ դա «կոմպլեմենտարիզմի» ամենանշանակալի վնասը չէ։ Իսկական ողբերգությունն այլ տեղ է։ Էդվարդ Ջերեջյանը՝ ամերիկյան արտաքին քաղաքական խոհանոցի առաջատար գիտակներից մեկը, ասում է, որ պատերազմը Ղարաբաղում կվերսկսվի 2014թ.։ Նա չի սխալվում, քանի որ ստույգ գիտի իր հայրենիքի ծրագրերի մասին. ամերիկացիներին օդի պես անհրաժեշտ է իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում, իսկ հայ-ադրբեջանական նոր պատերազմից բացի այլ առիթ չկա։ Նոր պատերազմը կլինի հյուծման պատերազմ. հենց որ ամերիկացիները խցկվեն տարածաշրջան՝ Աֆղանստանից զորքերը դուրս բերելու պատրվակով, անմիջապես կսկսվեն մարտական գործողությունները, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, որքան պետք է ամերիկացիներին։ Իսկ դա նրանց շատ երկար պետք կլինի։
Ի՞նչ կարող է անել Հայաստանը զարգացման նման սցենարը կանխելու համար, եթե առհասարակ հնարավոր է կանխել դա։ Միայն մի բան. թաղել «կոմպլեմենտարիզմը» և Ռուսաստանի հետ միասին ուժգնացված տեմպով ձեռնամուխ լինել Եվրասիական միության կերտմանը։ Կարծում եմ՝ Ռուսաստանն իբրև մեծ տերություն ի վիճակի կլինի կոտրել զորքերն Աֆղանստանից Ադրբեջանի տարածքով դուրս բերելու ամերիկացիների ցանկությունն ու կանխել հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը, իսկ Ադրբեջանին հուշել, որ մարտերի առաջին իսկ օրվան կհաջորդի Ղարաբաղի ճանաչումը։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ բավական տխուր իրադարձությունների նախօրեին։
Երեք օր առաջ ՀՀ նախագահը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահին և ասել, որ Ռուսաստանը դաշնակից է, գործընկեր և այլն, և այլն։ Իսկ երեկ Բրյուսելում ՀՀ նախագահն ասել է, որ գերակայությունը եվրաինտեգրացիան է։ Իսկ սա արդեն անհնարինի ոլորտից է, քանի որ անհնար է նստել երկու աթոռի. կամ եվրաինտեգրացիա՝ Եվրամիություն հավերժ չմտնելու հեռանկարով, կամ Եվրասիական միություն՝ իրական անդամագրման և անվտանգության իսկական ապահովման հեռանկարով։ Պարզ է, որ հայկական ղեկավարությունը երկու քարի արանքում է. ամերիկացիները, մեղմ ասած, թույլ չեն տալիս մտնել Եվրասիական միություն, իսկ Ռուսաստանը թույլ չի տալիս հրաժարվել նոր միության անդամակցությունից։ Բայց այսպես երկար շարունակվել չի կարող, հարկավոր է կողմնորոշվել. կամ քոչարյանա-օսկանյանական կոմպլեմենտարիզմ՝ Ադրբեջանի հետ հյուծիչ պատերազմի հեռանկարով, այտեղից բխող բոլոր հետևանքներով, կամ իրական միություն Ռուսաստանի հետ՝ Եվրասիական միության ձևաչափով, անվտանգության իսկական (ի տարբերություն ՀԱՊԿ-ի) և տարերային, քաոտիկ ողբերգության կանխման երաշխիքներով։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Կարծիքների քանակը - 5
Կարծիքներ
Для "800 друзей" есть сувениры.Они об этом знают, и никуда не полезут.
A ya slishal,chto pod drevnim Artashatom est podzemnii bunker,gde pritailis 4 legiona Pompeya,kotorie v nuzhnii moment pridut na pomoshch amerikancam...
Мор.пехи да же не вылезут из посольства, так как наши гвардейцы не пустят. А амерекосу стрелять в Русского да же в Армении грозит: "Гудбая Америка О-о-о"
Россияне с ТС носятся как дурень со ступою, но в свою пользу.
Чем дальше Армения от России, тем ближе Карабах к Азербайджану и менее интересна страна миру как будущий сателит сша.