Մեկնաբանություններ

Հարավային Կովկասի ժողովուրդների համար ամերիկացիների ստեղծած «նոր մտածողության» մասին
ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջի պրոֆեսոր Սթեֆան Բլանկը մեր՝ Հարավային Կովկասի երկրների համար «նոր մտածողություն» է հորինել։ Այսինքն՝ որոշել է, թե ինչպես մտածենք, հետն էլ հոդված է գրել The Hill թերթում։ Պրոֆեսորի հայտնագործության և այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում վարժեցնել մեզ «նոր մտածողությանը», տեղեկացրել է REGNUM լրատվական գործակալությունը ((https://regnum.ru/news/fd-abroad/armenia/1636810.html)։ Տեսնենք, թե ինչ է գրում պրոֆեսոր Բլանկն իր հոդվածում։
Առաջին հերթին հարկ է նշել, որ ամերիկացիների չափուսահմանն անցած եսակենտրոնությունն արդեն ապշեցնում է. բանն արդեն նրան է հասել, որ ամերիկակենտրոնությունը գերագույն ճշմարտություն է համարվում։ Այսինքն, եթե ամերիկացիների շահերը թելադրում են, որ, ասենք, Ռուսաստանի ազդեցությունը թուլանա, ուրեմն, վերջինը ճանաչվում է օբյեկտիվ անհրաժեշտություն ողջ մոլորակի կողմից, իսկ նրանք, ովքեր համաձայն չեն, հայտարարվում են, մեղմ ասած, ոչ ճիշտ մարդիկ։ Հարավային Կովկասի վերաբերյալ պրոֆեսոր Բլանկը գրում է, որ այստեղ ներկայանալու համար ԱՄՆ-ը երկու հնարավորություն ունի։ Առաջինը նա համարում է Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) շինարարությունը, որով Ադրբեջանից գազ կմատակարարվի Կենտրոնական Եվրոպա։ Կասպիայից Բալկաններ գազի մատակարարման աղբյուրների բազմազանությունն ապահովելու ԱՄՆ նախաձեռնությունը, նրա կարծիքով, նույնպես կմեծացնի Բալկանյան կառավարությունների ժողովրդավարացման հնարավորությունը և կբարձրացնի Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի անվտանգությունը։ Երկրորդ հնարավորությունը ռուս-վրացական երկխոսության գործընթացն սկսելն է, անգամ եթե դրա առաջին քայլերն աննշան են։ Ըստ պրոֆեսորի՝ ԱՄՆ-ը պետք է քաջալերի Վրաստանին, որպեսզի վերջինը ոչ միայն բանակցություններ վարի Ռուսաստանի հետ, այլև իսկական ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնի՝ չներքաշվելով նախագահ Միխայիլ Սաակաշվիլու և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու միջև քաղաքական ռևանշի մեջ։ Իսկ ենթատեքստում ակնհայտորեն այլ, ավելի հետաքրքիր բան է ասվում. «ԱՄՆ վարչակազմը չպետք է այս տարածաշրջանը համարի լոկ որպես տարանցման երթուղի ամերիկյան զորքերն ու տեխնիկան Աֆղանստանից դուրս բերելու համար, այլ դիտարկի այն իբրև ռազմավարական կարևորության տարածաշրջան, որի անվտանգությունը նույնպես կապված է ԱՄՆ կենսական շահերի հետ»։ Ստացվում է, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքով (հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսմամբ և Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելով, ինչն իսկական մսաղացի կվերածի տարածաշրջանը) արդեն լուծված հարց է, դա նույնիսկ արդեն չի էլ քննարկվում, այդ մասին հոդվածում իմիջիայլոց է խոսվում։
Իսկ ղարաբաղյան կարգավորման մասին Բլանկն ասում է, որ դժգոհ է բանակցությունների ընթացքից։ Բայց ոչ նրա համար, որ ցայսօր խաղաղություն չկա հայերի ու ադրբեջանցիների միջև, այլ որովհետև ի հաշիվ ստատուս-քվոյի պահպանման Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը՝ դրանով իսկ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի և Վրաստանի համար։ Պրոֆեսոր Բլանկը կարծում է, թե «որքան ավելի շատ են երկու կողմերն ամրապնդում դիրքերը, այնքան ավելի քիչ են բանակցությունների ճանապարհով կարգավորման հասնելու հնարավորությունները։ Թուրքիան կարող է շատ հեշտ ներգրավվել հակամարտության մեջ, բայց միակ հաղթողը կդառնա Ռուսաստանը, ինչն ամբողջովին հակասում է ոչ միայն ԱՄՆ, Թուրքիայի ու Եվրոպայի, այլ նաև Հայաստանի ու Ադրբեջանի շահերին»։ Ինչպես տեսնում ենք, պրոֆեսոր Բլանկն իրեն իրավունք է վերապահում նույնիսկ որոշելու մեր շահերն ու պահանջում է, որ հայերն ընդունեն, որ Ռուսաստանի հաղթանակը Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային հակամարտությունում կործանարար է Հայաստանի համար!!!
Այնուհետև պրոֆեսոր Բլանկն ասում է, թե Մոսկվայի միջնորդությունը ղարաբաղյան կարգավորման հարցում ուղղված է ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ՝ որ անսահմանափակ ժամկետով ապահովի իր ռազմակայանի ներկայությունը Հայաստանում։ Բլանկը կարծում է, թե ԱՄՆ-ը պետք է օժանդակի Թուրքիայի հետ սահմանի բացմանը, բայց դրդապատճառն այն չէ, որ Հայաստանի տնտեսությունը զարգացման հնարավորություն ստանա, այլ այն, որ Հայաստանը, որը շրջափակման պատճառով կորցնում է իր ՀՆԱ մինչև 15%-ը, այդ կերպ անկախություն ձեռք բերի Ռուսաստանից և ինտեգրվի տարածաշրջանային տնտեսական գործընթացներին։
Հիմա թող հայերն իրենք մտածեն՝ հարկավո՞ր է իրենց պրոֆեսոր Բլանկի հայտնագործած «նոր մտածողությունը», արդյոք նրանց առհասարակ հարկավո՞ր են ամերիկացիներն ու նրանց գործակալները Հայաստանում։ Թող մտածեն նաև, թե իսկապե՞ս տարածաշրջանային հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը Թուրքիայի հանդեպ կվնասի իրենց շահերին, ինչում փորձում է մեզ համոզել արդիականության «չարիքի կայսրության»՝ ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջի պրոֆեսորը։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
Если это хоть чуточку правда - пойду воевать за мир между Азербайджаном и Арменией.