Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


25.03.2013

Հոդված՝ գրված մի սիրիացու խնդրանքով

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Այս հոդվածը գրում եմ մեր ընտանիքի բարեկամ, Հալեպի բնակիչ Մուհամեդ Խաբազի խնդրանքով։ Այսօր նրա ծնողները, եղբայրները և մնացած բոլոր հարազատները գտնվում են Հալեպում, իսկ ինքը՝ Մուհամեդը, դեռ սիրիական պատերազմն սկսվելուց առաջ աշխատանք էր ստացել արտասահմանում և այսօր իր մեծ ընտանիքի միակ կերակրողն է։

Երեկ երեկոյան ես նրանից այսպիսի տեղեկություն ստացա. «...Հինգշաբթի օրը ահաբեկիչները սպանեցին մեծ գիտնական, իսլամ աստվածաբան Մուհամեդ Ռամադան Սաիդ Բուտին... անասունի մեկը մտել էր մզկիթ ու պայթեցրել իրեն՝ սպանելով Սաիդ Բուտին և նրա քարոզը լսելու եկած մարդկանց... Նրա մահը ցնցեց ինձ մինչև հոգուս խորքը, ես հիշում եմ նրան ու կրկին լաց լինում... ես խնդրում եմ քեզ գրել այդ մեծ մարդու մասին, և դա ամենաչնչին բանն է, որ ես կարող եմ անել նրա համար... գրիր Սիրիայում տիրող իրավիճակի մասին, որն օրեցօր վատթարանում է... թող մարդիկ իմանան, թե ինչպես է սևացվում իսլամի անունը, ինչպես են սիրիացի ժողովրդի թշնամիները մահապարտներին ուղարկում պայթեցնելու իրենց Սիրիայի մզկիթներում... նրանք սպանեցին 84-ամյա մի մարդու, որին այս աշխարհում ոչ փող էր պետք, ոչ փառք, որն իր ամբողջ կյանքը նվիրել էր միայն գիտությանն ու կրոնին... աղաչում եմ, գրիր նրա մասին... Եվ թող ողջ աշխարհն իմանա, թե ինչպես են սպանում սիրիացիներին...

Սաիդ Բուտը միշտ սովորեցնում էր սիրիացիներին ապրել և գործել Աստծո օրենքներով, ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես խելագար մահապարտը կարողացավ մտնել մզկիթ... մարդկանց մզկիթում սպանելն անջնջելի մեղք է, ես չեմ կարող հասկանալ, որ կարողացել են այդ մահապարտին ներշնչել և ստիպել պայթեցնել իրեն... ես ուզում եմ, որ դու գրես մեծն Սաիդ Բուտի կյանքի և գործունեության մասին, ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ինչ խաղաղ մարդ էր նա։ Նա մոլեռանդ չէր և չէր պաշտպանում Ասադին կամ նրա իշխանությունը, նա պարզապես  կատարում էր իր պարտականությունները որպես աստվածաբան և գիտնական, ճշմարիտ ճանապարհի վրա էր կանգնեցնում սիրիացիներին... թող իմ խնդրանքը նրա հոգու առջև խոնարհման նշան լինի... Նրան փառք պետք չէ, բայց ես կաղոթեմ, որ նրա հոգին թույլ տա ինձ իր մասին պատմել նրանց, ովքեր նրան ճանաչում էին...»։

Իմ կողմից ավելացնեմ, որ ինքը՝ Մուհամեդը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցը չէ, ոչ էլ «ընդդիմության», բայց նրա սիրտը ցավում էր հարազատ ընտանիքի և անմեղ տուժած ու սպանված հայրենակիցների համար։

84-ամյա Մուհամեդ Ռամադան Սաիդ Ալ-Բուտն ավելի քան 60 աստվածաբանական, էթիկական, գրական և փիլիսոփայական գրքերի հեղինակ է, խոսում էր արաբերեն, թուրքերեն և քրդերեն։ Ծնվել է Ջիլկա գյուղում, որը գտնվում է Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի սահմանագծին։ Երբ Ալ-Բուտը 4 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Սիրիա։ Լևանտի ուլեմների միության նախագահը նաև  Օքսֆորդի համալսարանի Բարձրագույն խորհրդի և Հորդանանի իսլամական քաղաքակրթության թագավորական ընկերության անդամ էր, եղել է Դամասկոսի շարիաթական համալսարանի դեկան։

Սալաֆիները քննադատում էին նրան այն բանի համար, որ մերժում էր սալաֆիականությունը՝ որպես իսլամի ուղղություններից մեկը։ Սիրիական «Մուսուլման եղբայրներին» դուր չէր գալիս աստվածաբանի խաղաղ դիրքորոշումը, որով նա մշտապես հանդես էր գալիս ընդդեմ քաղաքականության մեջ զենքի և բռնության կիրառման և անգամ  ստիպված է եղել հրապարակել գիրք «Ջիհադը իսլամում» վերնագրով, ինչի պատճառով էլ ավելի մեծ քննադատության է արժանացել։ Սիրիական պատերազմը նա հրաժարվում էր «ժողովրդական» անվանել և հորդորում էր չհետևել կասկածելի ուժերի կասկածելի կոչերին, որոնց նպատակն էր սիրիական հասարակության պառակտումը։ Սիրիական «ապստամբների» մասին նա ասում էր. «Ես ուսումնասիրել եմ նրանց կազմակերպությունը. նրանք չգիտեն, թե ինչ է աղոթքը, իսկ շատերն ընդհանրապես ծանոթ չեն աղոթքի ծեսին»։ Նա համարձակորեն քննադատում էր սիրիական պետության մոլի հակառակորդ, «Մուսուլման եղբայրների» կողմնակից և Կատարի էմիրի մտերիմ զինակից, հայտնի շեյխ Քարդավիին՝ նրա քաղաքական գործունեությունն «աղմուկ» անվանելով, որն արմատախիլ չի անում կոռուպցիան և անբարոյականությունը, բայց դռները բացում է խառնակության առջև»։

Սաիդ Ալ-Բուտը բացահայտորեն խոսում էր Սիրիայում տեղի ունեցող անկարգությունների և հակակառավարական ցույցերի մասին. «Մենք պետք է հասկանանք, որ երբ մարդիկ հավաքվում են և բախումներ են տեղի ունենում, ապա նրանց հետևում արտաքին ուժերի դավերն են թաքնված»։ Նման անկեղծության համար սիրիական «ընդդիմությունը» շատ անգամներ նրան սուր քննադատության է ենթարկել։ Դեռ անցած տարվա սեպտեմբերին (կրկին հինգշաբթի էր. հինգշաբթի սպանվեց Ալ-Բուտը) կատարյան «Ալ-Ջազիրա» հետուստաալիքի կայքում հրապարակվել էր մի հոդված, որում հեղինակը մանրամասն վերլուծում և համառորեն համոզում էր, որ Ալ-Բուտն արժանի չէ գիտնական կոչվելու և չի կարող «իսլամական ումմայի հավատարիմ» մարդ անվանվել։ Բոլոր մեղադրանքները հանգեցվում էին հետևյալին. Ալ-Բուտը բարեկամական հարաբերություններ ուներ հայր և որդի Ասադների, այն ռեժիմի հետ, որը «կրոնը համարում էր հետամնացության և անկման պատճառ»։

Ողջ Սիրիան և առողջ դատող երկրները, քաղաքական գործիչները և պաշտոնական անձինք դատապարտել են Մուհամեդ Ռամադան Սաիդ Ալ-Բուտի, նրա թոռան և  էլի 47 մարդու սպանությունը, որոնք ահաբեկչության ժամանակ գտնվել են մզկիթում, նրանց զոհվելու մասին տեղեկացրել են համաշխարհային լրատվամիջոցները, շաբաթ օրը Սիրիայում սգո օր էր հայտարարված։

2012-2013թթ. Սիրիայում գազանաբար սպանվել են 2 քրիստոնյա, 1 ալավի և 6 մուսուլման հոգևորական, նրանցից մեկին՝ առաջինը զոհված քրիստոնյա հոգևորականին, ահաբեկիչները սպանեցին, երբ նա օգնություն էր ցուցաբերում վիրավորվածին, մյուս հոգևորականին (մահմեդական) փամփուշտն սպանել էր՝ բերնից մտնելով և աչքից դուրս գալով։ Ահաբեկիչներն ու «Եղբայր մուսուլմանները» նրանց սպանում էին հոգևոր տոների ժամանակ, մարդկանց աչքերի առջև (https://www.arabi-press.com/?page=article&id=64220)։ Որոշ ռուսալեզու և արաբալեզու լրատվամիջոցներ նշել են, որ սիրիացի շատ «ընդդիմադիրներ» չեն թաքցնում իրենց ուրախությունը Ալ-Բուտի մահվան առիթով (https://www.centrasia.ru/newsA.php?st=1363985940, https://www.arabi-press.com/?page=article&id=64084)։ «Ալ-Ջազիրայի» կայքն այսօր արդեն չի էլ հիշում այդ իրադարձության մասին։

Վերջում ավելացնեմ հասարակ սիրիացի Մուհամեդի խոսքերը, որոնք նա խնդրել է փոխանցել ընթերցողներին. «Թող նա, ով պատիվ ու խիղճ ունի, մտածի ու պատասխանի՝ արժանի՞ էր արդյոք Սաիդ Բուտը նման ճակատագրի»։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...




Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


27.03.2013 / 13:19
ԳՅՈՒՄՐԵՑԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՐՈՆԵԼՈՒ ԵՎ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ (VIDEO)

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՐՈՆԵԼՈՒ ԵՎ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ (VIDEO)



27.03.2013 / 13:16
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՄԱՐԴ Է ԾԵԾԵԼ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՄԱՐԴ Է ԾԵԾԵԼ



27.03.2013 / 13:03
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԵՆ ԳՏԵԼ

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԵՆ ԳՏԵԼ



27.03.2013 / 12:54
23 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ԱՄՆ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

23 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ԱՄՆ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ



27.03.2013 / 12:51
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ



27.03.2013 / 12:48
ՉԼՈՒԾՎԱԾ Է ՄՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐԸ. ՄԻՊ

ՉԼՈՒԾՎԱԾ Է ՄՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐԸ. ՄԻՊ



27.03.2013 / 12:45
ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ



27.03.2013 / 12:30
ՌԱՍՄՈՒՍԵՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ՆԱՏՕ-Ն ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԻ

ՌԱՍՄՈՒՍԵՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ՆԱՏՕ-Ն ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԻ



27.03.2013 / 11:54
ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ (VIDEO)

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ (VIDEO)



27.03.2013 / 11:45
ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 1 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 1 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ



27.03.2013 / 11:33
ԲԵՐԴԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՆԴԱՄԱՍՈՒՄ 14-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ

ԲԵՐԴԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՆԴԱՄԱՍՈՒՄ 14-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ



27.03.2013 / 11:28
ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ



27.03.2013 / 11:26
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ BUSINESSGAME ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ BUSINESSGAME ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԸ



27.03.2013 / 11:26
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՎԻՃՈՒՄ ԱՆԿՈՂՆՈՒՄ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՎԻՃՈՒՄ ԱՆԿՈՂՆՈՒՄ



27.03.2013 / 11:21
ԶԱՏԻԿՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆ ԷՐ

ԶԱՏԻԿՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆ ԷՐ



27.03.2013 / 11:10
ՍՈԹՔ-ՔԱՐՎԱՃԱՌ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ Է

ՍՈԹՔ-ՔԱՐՎԱՃԱՌ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ Է



27.03.2013 / 11:02
ԱՄՆ-Ի ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆ Է ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ

ԱՄՆ-Ի ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆ Է ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ



27.03.2013 / 10:54
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՍԵՎԱԿԻՆ ՍՊԱՆԱԾ ԹՈՒՐՔ ԾԱՌԱՅԱԿԻՑԸ 3 ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԱՆՏՈՒՄ

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՍԵՎԱԿԻՆ ՍՊԱՆԱԾ ԹՈՒՐՔ ԾԱՌԱՅԱԿԻՑԸ 3 ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԲԱՆՏՈՒՄ



27.03.2013 / 10:43
ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՊԱԿԱՆ ՊԱԼԱՏԻՑ

ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՊԱԿԱՆ ՊԱԼԱՏԻՑ



27.03.2013 / 10:36
ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



27.03.2013 / 10:20
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱ ԱՍՊԱՐԵԶԻ ՀՍԿԱ ԿԱՐԼ ԹՈՒՐԵՔՅԱՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱ ԱՍՊԱՐԵԶԻ ՀՍԿԱ ԿԱՐԼ ԹՈՒՐԵՔՅԱՆԸ



27.03.2013 / 10:17
ԵՐԵՎԱՆՈՒՄ 464 ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 464 ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ



27.03.2013 / 10:10
29-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ «ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ»-Ի ՄԻՋՈՑՈՎ ԹԱԼԱՆԵԼ Է ՈՒՐՑԱՁՈՐՑԻ ԱՂՋԿԱՆ

29-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ «ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻ»-Ի ՄԻՋՈՑՈՎ ԹԱԼԱՆԵԼ Է ՈՒՐՑԱՁՈՐՑԻ ԱՂՋԿԱՆ



27.03.2013 / 10:00
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



26.03.2013 / 21:57
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՉԵԽԵՐԻՆ 0:3 ՀԱՇՎՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՉԵԽԵՐԻՆ 0:3 ՀԱՇՎՈՎ



26.03.2013 / 21:03
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



26.03.2013 / 20:51
ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ, ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ, ՀԱՇԻՎԸ՝ 0:0

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ, ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ, ՀԱՇԻՎԸ՝ 0:0



26.03.2013 / 17:46
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ



26.03.2013 / 17:38
ՍԻՐԻԱՅՈՒՄ 5.5 ՄԼՆ ՄԱՐԴ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՍԻՐԻԱՅՈՒՄ 5.5 ՄԼՆ ՄԱՐԴ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ



26.03.2013 / 17:33
ՎԵՏԵՐԱՆ ԱՏԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

ՎԵՏԵՐԱՆ ԱՏԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ



26.03.2013 / 17:17
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ



26.03.2013 / 17:05
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ (FOTO)

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ (FOTO)



26.03.2013 / 16:56
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԶԱՐԴԵՐԸ

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԶԱՐԴԵՐԸ



26.03.2013 / 16:55
ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ



26.03.2013 / 16:41
ՔԻՄՆ ՈՒ ՔԱՆԻԵՆ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԱՂՋԻԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

ՔԻՄՆ ՈՒ ՔԱՆԻԵՆ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԱՂՋԻԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ



26.03.2013 / 16:38
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 26-ԻՆ



26.03.2013 / 16:33
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ



26.03.2013 / 16:25
ՑՈՒԿԵՐԲԵՐԳՆ ԻՐ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏՎԵԼ «FACEBOOK»-ԻՑ

ՑՈՒԿԵՐԲԵՐԳՆ ԻՐ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏՎԵԼ «FACEBOOK»-ԻՑ



26.03.2013 / 16:11
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆԱԼ. ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆԱԼ. ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ



26.03.2013 / 15:57
ԵՐԵՎԱՆՈՒՄ 36-ԱՄՅԱ ԿԻՆՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ 36-ԱՄՅԱ ԿԻՆՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am