Մեկնաբանություններ

26.03.2013
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼ ՐԱՖՖՈՒՆ
Մամուլի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն «տեսքով» ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում:
«Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին և այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած` կստացվի ուրույն կոալիցիա:
Ըստ մեր աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի և երիտասարդության նախարարությունը տալ «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանին, սա նաև Արմենի սրտով է՝ ասում են նրանք: Օրակարգում է նաև սոցապ, մշակույթի նախարարությունների հանձնման խնդիրը: Ինչ վերաբերում է ուժայիններին և հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ և կադրեր»,- գրում է «Հրապարակ» թերթը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»


Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...
Ուղարկել մեկնաբանություն