Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


28.03.2013

Արևմտյան դեսպանները խա՞ռն են «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով փողերի լվացմանը

Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին (շնորհիվ «Սիվիլիթաս» հիմնադրամում ունեցած աղբյուրի), որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել հիմնադրամից պահանջել ներկայացնելու 2012-2013թթ. ֆինանսական աղբյուրների վերաբերյալ բոլոր տվյալներն ու փաստաթղթերը։

Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ-ն նաև ԱՄՀ-ից (Արժույթի միջազգային հիմնադրամ) է պահանջում տվյալներ այն մասին, թե ինչպես են ծախսվել կամ տնօրինվել ֆինանսական ռեսուրսները 41 փոքր և խոշոր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։ Բացի այդ, Պետեկամուտների կոմիտեն շարունակում է վերոնշյալ հիմնադրամի ողջ գործունեության ստուգումները։

ԱԱԾ-ում նման մտադրություն առաջացել է այն բանից հետո, երբ հիստերիկ զայրույթի նոպա են ունեցել Հայաստանում մի քանի դեսպաններ (ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի դեսպանները և Նորվեգիայի պատվո հյուպատոսը)։ Այսպես, երեկ դիվանագետները, համախմբվելով, հիմնադրամի շենքում մամուլի կոնֆերանս են հրավիրել և բավական «կոշտ» ձևով, այսինքն՝ առանց հրավերի, փորձել են խցկվել մեր պետության ներքին գործերում։ Ընդ որում՝ մասնավորապես պարզվել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չի մտահոգվում այն նախագծերի առիթով, որոնք իրականացնում է «Սիվիլիթաս» հիմնադրամն ի հաշիվ ամերիկյան հարկատուների։

«Մենք տուժածներ չենք տեսնում, ոչ ոք որևէ պահանջ չի ներկայացրել։ Մենք վստահ ենք, որ ոչ ԱԱԾ-ն, ոչ որևէ այլ կազմակերպություն այստեղ հետաքննելու բան չունի»,- ասել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։

Այնուհետև, լրագրողների այն հարցին, թե արդյոք դեսպանը քաղաքական աստառ է տեսնում, նա պատասխանել է, որ նման դատողություններ անել չի կարող։ «Իմ կարծիքով՝ այդ հետաքննությունը չի համապատասխանում օրենքի տառին, բայց չեմ կարող ասել, թե դա ինչ է»,- ասել է նա։ Ստացվում է մոտավորապես այսպես. ես չգիտեմ, թե դա ինչ է, բայցևայնպես, այն չի համապատասխանում օրենքի տառին, քանի որ ամերիկյան հարկատուներն իրենց տուժած չեն համարում։

Այստեղ հարկ է հիշեցնել ամերիկյան դեսպանին, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադրի՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ Հայաստանի ԱԱԾ հարուցած քրեական գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, թե ինչպես են Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքշըն» ՍՊԸ (որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշընըլ» կորպորացիաներին) 100% բաժնետոմսերը վաճառվել $2 մլն-ով, բայց հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմնին, իսկ ամերիկյան կողմից հանրապետությունում բարեգործական նպատակների համար թողնված ավելի քան 1 մլն ամերիկյան դոլարն այդ գումարից չի օգտագործվել բարեգործության համար և այլն։ Այսինքն՝ տուժողն առաջին հերթին պետական գանձարանն է, որը չի ստացել գործարքից իրեն հասանելիք տոկոսները, իսկ թե ինչու են ցանկանում դրա վրա աչք փակել «ամերիկյան հարկատուները»՝ արդեն լուրջ մտահոգություն և լիքը հարցեր է առաջացնում։

Պակաս անհեթեթ չէին նաև Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի մեկնաբանությունները, որը հայտարարել է հետևյալը. «Ներկայացվող մեղադրանքները պետք է իրական հիմք ունենան, բայց ինձ դրա մասին ոչինչ հայտնի չէ։ Գուցե փնտրում են, որ ինչ-որ բան գտնեն։ ԱԱԾ-ն, իմ պատկերացմամբ, առանձնահատուկ կազմակերպություն է։ Գերմանիայում նման հարցերով զբաղվում են դատախազությունը և ոստիկանությունը, հետո գործը դատարան է գնում։ Նման դեպքերը վնասում են երկրի դրական իմիջին քաղաքական գործընթացներում և ասոցիացիայի մասին պայմանագրի կնքման ժամանակ։ Մենք ուրախ ենք այդ գործընթացների համար և կուզենայինք, որ դրանք տրամաբանական ավարտի հասցվեն, բայց ոչ երկրի իմիջի հաշվին»։

Այսինքն, եթե  Գերմանիայի դեսպանին սույն պահին ոչինչ հայտնի չէ (և ինչո՞ւ պետք է նրան մանրամասները հայտնի լինեն), ուրեմն՝ մեղադրանքներն իրական հիմքեր չունեն։ Բացի այդ, ստացվում է, որ ԱԱԾ-ն «հարմար չէ» Գերմանիայի դեսպանին միայն այն պատճառով, որ իր երկրում նման գործերով զբաղվում է դատախազությունը։ Իսկապես, ԱԱԾ-ն առանձնահատուկ կազմակերպություն է, բայց, դե, «Սիվիլիթաս» հիմնադրամն էլ է որոշակի առումով առանձնահատուկ, քանի որ ֆինանսավորվում է բացառապես «արտասահմանյան հարկատուների» ներդրումներից։ Ի դեպ, Օսկանյանի գործում գլխավոր դատախազության դերի մասին։ Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ընտրված պատգամավոր Վարդան Օսկանյանը հենց գլխավոր դատախազի միջնորդությամբ է հոկտեմբերի 2-ին զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Դատախազության միջնորդության համաձայն՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Օսկանյանը հանցավոր ճանապարհով յուրացրել է հիմնադրամին հանձնված և բարեգործության համար նախատեսված առանձնակի խոշոր չափերի ֆինանսական միջոցները և այնուհետև դրանք լեգալացնելու զանազան միջոցներ ձեռնարկել...

Իսկ ընդհանուր առմամբ, այնպիսի զգացողություն է առաջանում, թե արտասահմանյան պետությունների դեսպանները շահագրգռված չեն իմանալ ճշմարտությունը «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով առանձնակի խոշոր չափերի փողերի լվացման վերաբերյալ (իսկ թե ինչու՝ այլ հարց է), այլապես նրանք գոնե կսպասեին հետաքննության ավարտին... 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


30.04.2013 / 17:30
ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ

ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ



30.04.2013 / 17:24
 ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ



30.04.2013 / 17:06
 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻՆ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻՆ



30.04.2013 / 16:45
ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ

ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ



30.04.2013 / 16:37
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ



30.04.2013 / 16:31
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ «ԳԱԶ-3110»–Ը ՇՐՋՎԵԼ Է. 23-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ «ԳԱԶ-3110»–Ը ՇՐՋՎԵԼ Է. 23-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



30.04.2013 / 16:18
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ



30.04.2013 / 16:12
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ



30.04.2013 / 15:58
 ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ



30.04.2013 / 15:50
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ



30.04.2013 / 15:47
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ



30.04.2013 / 15:44
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է



30.04.2013 / 15:30
ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ

ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ



30.04.2013 / 15:26
ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ

ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ



30.04.2013 / 15:08
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ



30.04.2013 / 15:03
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ



30.04.2013 / 13:59
ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



30.04.2013 / 13:53
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ



30.04.2013 / 13:44
ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)

ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)



30.04.2013 / 13:35
ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



30.04.2013 / 13:32
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ



30.04.2013 / 13:25
ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ



30.04.2013 / 13:24
«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ

«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ



30.04.2013 / 13:22
ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



30.04.2013 / 13:04
ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ

ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ



30.04.2013 / 12:55
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



30.04.2013 / 12:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ



30.04.2013 / 12:35
25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ

25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ



30.04.2013 / 12:27
«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ



30.04.2013 / 12:21
ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



30.04.2013 / 12:00
ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



30.04.2013 / 11:46
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ



30.04.2013 / 11:44
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



30.04.2013 / 11:31
ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ



30.04.2013 / 11:22
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ



30.04.2013 / 11:19
ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ

ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ



30.04.2013 / 11:01
ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ



30.04.2013 / 10:57
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



30.04.2013 / 10:56
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ



30.04.2013 / 10:44
ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


fred perry поло купить
thecandies.ru
лизинг американских грузовиков в Москве
elementleasing.ru
Скачать автокад
Скачайте бесплатно официальную ознакомительную версию
graph-master.ru
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am