Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


11.04.2013

Պետության դեմ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Վերջերս հայկական մամուլում բարձրացվեց ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի բացահայտումների թեման: Խոսքը Հայաստանի նախկին իշխանության ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների կատարած յուրացումներին և չարաշահումներին էր վերաբերում, որոնց մասին ակնարկեց այդ կառույցի հասարակության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուշչենկոն: Որևէ պաշտոնական մեկնաբանություն չհետևեց: Ուստի, ինչ-որ  մեկնաբանություն ստանալու  ակնկալիքով դիմեցինք ՌԴ կոռուպցիայի հակազդեցության ազգային հասարակական կոմիտեի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Տարոն Սահակյանին, որը 1999-2003թթ. ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչն էր ՌԴ կառավարությունում և եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

- Պարոն Սահակյան, փաստորեն Դուք կոռուպցիայի հակազդեցության գործունեությամբ եք զբաղվում Հայաստանում և Ռուսաստանում, ժամանակին չարաշահումների վերաբերյալ փաստեր եք ներկայացրել երկու երկրների իշխանություններին: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Ձեր դիմումներն օգտագործված լինեն ՌԴ հասարակական խորհրդի կատարած ուսումնասիրություններում և հիմք հանդիսացած լինեն Մ.Գալյուշչենկոյի հայտարարության համար:

- Մեր կառույցը ՀՀ-ում գրանցված է 2010 թվականից, իսկ ՀՀ և ՌԴ իշխանություններին համապատասխան դիմումներով դիմել ենք 2011 թվականին: Ես չեմ կարող հաստատել կամ հերքել, բայց չեմ բացառում, որ մեր ներկայացրած փաստերն էլ են օգտագործվել ձեր նշած կազմակերպության կողմից: Դրանք վերաբերել են բացառապես 1998-2008թթ. ժամանակահատվածին, որոնք վտանգավոր հետևանքներ են ունեցել 2008-2011թթ., և առաջարկել ենք կոռուպցիայի հակազդեցության  միջոցառումներ:

- Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը:

- Մենք փաստեր ենք ներկայացրել, մասնավորապես, այդ ժամանակ «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն, ներկայում՝ ՌԴ «Գազպրոմբանկի» նախագահի տեղակալ Կարեն Կարապետյանի և «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ի նախկին գլխավոր տնօրեն, ներկայում՝ «Ռուսհիդրո»-ի ղեկավար Եվգենի Դոդի գործունեության վերաբերյալ: Խոսքը փողերի լվացման, երկու երկրների բարձրագույն իշխանությունների կայացրած քաղաքական որոշումների վրա ներգործելու և այդ երկրների տնտեսական և քաղաքական անվտանգությունը հարվածի տակ դնելու մասին է: 

- Ի՞նչ փաստեր եք ներկայացրել և ի՞նչ հետևանքներ են ունեցել Ձեր դիմումները: Եթե չեմ սխալվում, Եվգենի Դոդի ղեկավարած կառույցով զբաղվում են իրավապահները:

- Մեր ներկայացրած փաստերից կարելի է ենթադրել, թե ինչպես ՌԴ բյուջեից հատկացված գումարների հաշվին ՀՀ-ից Վրաստան էլեկտրաէներգիա է արտահանվել և միտումնավոր պարտքեր են ձևավորվել: Այնուհետև միջազգային ֆինանսական կառույցների պահանջով և Վրաստանի նախագահի որոշմամբ 4,4 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն 6,7 մլն ԱՄՆ դոլար փոխանցվել է երրորդ երկրների օֆշորային ընկերությունների հաշվին, իսկ հետո նշված գումարը տնօրինվել է տրանսազգային էթնիկական խմբավորումների միջոցով և կազմակերպվել է  կայացված քաղաքական որոշումների փոփոխություն:

- Կարո՞ղ եք ավելի պարզ ներկայացնել, թե ինչ հանցավոր կապեր եք հայտնաբերել, ի՞նչ կապ ունեն իրար հետ Կարեն Կարապետյանը, Եվգենի Դոդը։ Նրանց համատեղ գործողությունների գոնե մեկ օրինակ կարո՞ղ եք նշել:

- Կարեն Կարապետյանը, որպես «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն, 2002թ. պայմանագիր է կնքել ՀՀ-ից Վրաստան իջեցված գներով էլեկտրաէներգիայի արտահանման վերաբերյալ, այն դեպքում, երբ վերը նշված պայմանագիրը հակասում էր ՀՀ կառավարության ընդունած 26.09.02թ. N 15-15 Ա որոշմանը, իսկ Եվգենի Դոդը Կ.Կարապետյանի գործողությունն օգտագործել է, որպեսզի ՌԴ-ի միջոցով ՀՀ մատակարարված միջուկային վառելիքի դիմաց վճարվող գումարները փոխանցվեն Ֆինլանդիայում գրանցված «Նորդիկ»  օֆշորային կազմակերպության հաշվին: Այսինքն՝ ՀՀ և ՌԴ նախագահների համաձայնության շրջանակներում կայացվել էր կառավարության N 15-15 Ա որոշումը: Դրանից հետո նշված անձանց համատեղ գործողությունների հետևանքով ընդունվեց կառավարության նոր որոշում, որը հակասում էր նախկինում կայացված որոշմանը և չէր համապատասխանում ՀՀ և ՌԴ տնտեսական շահերին:

- Ինչո՞ւ էին միջազգային կառույցները կամ Վրաստանի նախագահը շահագրգռված, որ 4,4 մլն դոլարի փոխարեն 6,7 մլն դոլար փոխանցվեր օֆշոր: 

- Շահագրգռվածությունը ոչ այնքան ֆինանսական, որքան քաղաքական էր. որպեսզի Հայաստանը և մեր էներգետիկ համակարգը ներքաշվի տարածաշրջանում թուրք-ադրբեջանական լոբբիի կազմակերպած գործընթացների մեջ:

- Դա լուրջ մեղադրանք է, կոնկրետ ի՞նչ գործընթացի մասին է խոսքը:

- Մեր ներկայացրած փաստերը վկայում են, որ հիմնական խնդիրը Վրաստանի տարածքով անցնող գազամուղը հսկողությունից դուրս բերելն էր, իսկ այդ գազամուղով ՌԴ-ից գազ է մատակարարվում Հայաստանին: Այդ գազամուղը Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք աշխարհաքաղաքական առանցքները միավորող կամ բաժանող կարևոր օղակներից է: Ըստ էության, թուրք-ադրբեջանական լոբբին, ինչպես նախկինում, այնպես էլ, կարծում եմ, ներկայում նպատակ ունի անվերահսկելի ֆինանսական աղբյուրներ ստեղծել իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Առաջինը հարևան երկրների հետ հարցերի կարգավորումն է՝ բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով, երկրորդը` սպառազինությունների մրցավազքի ֆինանսավորման կազմակերպումը:

- Ձեր բացահայտումներն, ուրեմն, առնչվում են միջպետական ոլորտի վտանգավոր կոռուպցիոն երևույթներին: Ձեր դիմումներին արձագանքե՞լ են:

- ՀՀ իրավապահ համակարգը մեր դիմումներում նշված փաստերի վերաբերյալ կամ քրեական գործեր չի հարուցել, բայց դրանց կարճման վերաբերյալ որոշումներ են կայացվել, կամ էլ հարուցված քրեական գործերի շրջանակներում քննություն ընդհանրապես չի իրականացվել: Իսկ ՌԴ իրավապահներից պատասխաններ ստացել ենք. մեր հաղորդումներն ուղարկվել են Ռուսաստանի ՆԳ նախարարություն:

- Ձեր բացահայտումները 10 տարվա վաղեմություն ունեն: Որքանո՞վ են այսօր ակտուալ դրանք:

- Հանցագործությունները, որոնց հետևանքով հարվածի տակ է դրվել ՀՀ և ՌԴ տնտեսական ու քաղաքական անվտանգությունը, կամ տարածաշրջանում խախտվել է ռազմական հավասարակշռությունը, վաղեմության ժամկետ չունեն: Իսկ մեր ներկայացրած փաստերն իրականում արդիական են, թե ոչ՝ կպարզվի այն դեպքում, եթե ՌԴ նախագահի հանձնարարությամբ «Ռուսհիդրո»-ի վերաբերյալ քրեական գործին կցվեն նաև մեր դիմումներով ներկայացված փաստերը և իրականացվի ամբողջական քննություն, ինչը, կարծում եմ, անպայման կլինի:

- Դուք ազդեցիկ գործիչների անուններ եք տալիս, հնչեղ բացահայտումներ անում արդեն բավական երկար ժամանակ: Արդյո՞ք Ձեզ ճնշելու փորձեր չեն արվել:

- Ցավոք, թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում բազմաթիվ նման փորձեր եղել են` շինծու քրեական գործեր հարուցելու, սադրանքների մեջ ներքաշելու, վարկաբեկելու և բարոյահոգեբանական ճնշման այլ ձևերով «հարցերը լուծելու»:

- Վերջին հարցը: Որքանո՞վ են վտանգավոր Ձեր նշած թուրք-ադրբեջանական ուժերն այսօր, և արդյո՞ք կապ ունեն մեր երկրների ներքաղաքական խնդիրների հետ: 

- Իմ կարծիքով, ժամանակն է եզրակացություններ անել՝ համադրելով փաստերը: Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունից հետո հայկական սփյուռքի կառույցների հավաքները սկսեցին ֆինանսավորվել այլ երկրների կողմից, իսկ «Սաֆարով» օպերացիայից առաջ Ադրբեջանը շուրջ 2 մլրդ դոլարի գործարք իրականացրեց Հունգարիայի հետ՝ գնելով պետական արժեթղթեր: Չեմ կասկածում, որ սրանք հատուկ կազմակերպված գործողություններ էին Հայաստանի դեմ, և կարծում եմ, որ այս պահին էլ ամեն հնարավորություն կօգտագործվի Հայաստանում ներքաղաքական լարվածություն և սոցիալ-տնտեսական վատ վիճակ ստեղծելու համար:

Հարցազրույցը վարեց ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ  

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


30.04.2013 / 17:30
ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ

ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ



30.04.2013 / 17:24
 ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ



30.04.2013 / 17:06
 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻՆ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻՆ



30.04.2013 / 16:45
ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ

ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ



30.04.2013 / 16:37
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ



30.04.2013 / 16:31
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ «ԳԱԶ-3110»–Ը ՇՐՋՎԵԼ Է. 23-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ «ԳԱԶ-3110»–Ը ՇՐՋՎԵԼ Է. 23-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



30.04.2013 / 16:18
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ



30.04.2013 / 16:12
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ



30.04.2013 / 15:58
 ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ



30.04.2013 / 15:50
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ



30.04.2013 / 15:47
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ



30.04.2013 / 15:44
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է



30.04.2013 / 15:30
ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ

ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ



30.04.2013 / 15:26
ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ

ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ



30.04.2013 / 15:08
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ



30.04.2013 / 15:03
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ



30.04.2013 / 13:59
ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



30.04.2013 / 13:53
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ



30.04.2013 / 13:44
ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)

ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)



30.04.2013 / 13:35
ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



30.04.2013 / 13:32
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ



30.04.2013 / 13:25
ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ



30.04.2013 / 13:24
«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ

«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ



30.04.2013 / 13:22
ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



30.04.2013 / 13:04
ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ

ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ



30.04.2013 / 12:55
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



30.04.2013 / 12:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ



30.04.2013 / 12:35
25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ

25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ



30.04.2013 / 12:27
«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ



30.04.2013 / 12:21
ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



30.04.2013 / 12:00
ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



30.04.2013 / 11:46
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ



30.04.2013 / 11:44
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



30.04.2013 / 11:31
ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ



30.04.2013 / 11:22
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ



30.04.2013 / 11:19
ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ

ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ



30.04.2013 / 11:01
ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ



30.04.2013 / 10:57
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



30.04.2013 / 10:56
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ



30.04.2013 / 10:44
ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am