Լրահոս

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կարող է ստեղծվել 2015թ. հունվարից 1-ից շուտ, հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը կառավարության նախագահության նիստին:
Նրա խոսքով, կա ԵվրաԱզԷՍ-ը Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին բազային փաստատթի վերաձևավորելու առաջարկություն: «Ավելի վաղ մենք նախատեսել էին անել դա մինչև 2015թ. հունվարի 1-ը, սակայն նախագահները այժմ ցանկանում են արագացնել այդ աշխատանքը», - ասել է առաջին փոխվարչապետը:
2010թ. դեկտեմբերին ԵվրաԱզԷՍ-ի գագաթաժողովում ձեռք էր բերվել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածության հիման վրա Եվրասիական միություն ստեղծելու շուրջ պայմանավորվածություն:
2011թ. հոկտեմբերին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Իզվեստիա» թերթի համար գրված հոդվածում գրում էր, որ այդ երեք երկրների անցումը Մաքսային միությունից դեպի ԵՏՄ թույլ կտա ստեղծել վիթխարի շուկա, որը կունենա ավելի քան 165 մլն սպառող, միասնական օրենսդրություն, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ: