Լրահոս

21.01.2012 / 12:34
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը նշանակվել է քաղաքապետի տեղակալ: Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը և այդ պաշտոնի համար առաջարկել է Նիկոյանի թեկնածությունը: Երևանի ավագանու խորհրդի անդամները միաձայն քվեարկել են քաղաքապետի առաջարկի օգտին: Մարգարյանը հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրայր Հովսեփյանը։