Լրահոս

21.01.2012 / 12:37
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՓԻՈՆ ԵՎ ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐ
Հունվարի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Սամվել Ա.-ին, որի մոտ հայտնաբերվել է ներարկիչ` քացախաթթվի անհիդրիդի նմանվող 2 մլ թափանցիկ հեղուկով, և 1963 թ. ծնված Երվանդ Հ.-ին, որի մոտ հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցի նմանվող 1,8 գ զանգված և ներարկիչ` քացախաթթվի անհիդրիդի նմանվող 2 մլ թափանցիկ հեղուկով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: