Լրահոս

21.01.2012 / 12:42
ՄԵՔԵՆԱՆ ՓԱԽՑՐԵԼ ԵՎ ՄԱՍՆԱՏԵԼ Է
Դեռ դեկտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին: Ոստիկանության ծառայողները երկու օր անց ավտոմեքենան թալանված վիճակում հայտնաբերել էին Աշտարակ քաղաքից Օշական գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին` «Մաշտոցի տառեր» հուշարձանի մոտ:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին բերման է ենթարկվել 30-ամյա Միքայել Մարկոսյանը. նա խոստովանել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է ինքը` գողանալով 4 անիվները, մարտկոցն ու գազի բալոնը: Կատարվում է նախաքննություն: