Լրահոս

21.01.2012 / 12:49
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿ
Հունվարի 22-ին և 23-ին, երբ Երկիր կհասնի նախօրեին Արեգակի արտանետած պլազմայի հոսքը, Երկրի վրա մագնիսական փոթորիկ կլինի: Ռոսհիդրոմետի կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցչի խոսքով, մի շարք արբանյակներ (SOHO, STEREO, ACE) թանձր զանգվածի արտանետում են գրանցել հինգշաբթի Երևանի ժամանակով 20:30-ին 1401 ակտիվ գոտում:
«Արեգակնային քամու արագության, մագնիսական դաշտի և պլազմայի խտության լարվածության փոփոխությունները գրանցվել են Երկրից 1 միլիոն 400 հազար կիլոմետր հեռավորության վրա: Սովորաբար նման փոփոխությունները հանգեցնում են մերձերկրյա տարածությունում մագնիսական փոթորիկների: Մենք ուժեղ փոթորիկ չենք ակնկալում առաջիկա երկու օրերին: Իսկ կիրակի-երկուշաբթի հավանական է զուսպ ինտենսիվության մագնիսական փոթորիկ»,- ասել է գործակալության զրուցակիցը: