Լրահոս

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՀԵՏԵՎԻ՞ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Գերմանիան, Ֆրանսիայի օրինակին հետևելով, կարող է հանդես գալ հայոց ցեղասպանության քրեականացման օրինագծի ընդունման նախաձեռնությամբ, հայտարարել է բունդեսթագի մարդու իրավունքների աշխատանքային խմբի ղեկավար, ՔԴՄ (Քրիստոնեադեմոկրատական միություն) պատգամավոր Էրիկա Շթայնբախը: ՄԵջբերելով պատգամավորի խոսքերը, cnnturc.com-ը գրում է, որ կոալիցիոն ուժերը կարծում են, որ Հայոց ցեղասպանության փաստն ակնհայտ է, և Թուրքիան չպետք է այն հերքի: Այդ հարցն, ըստ նրա, միշտ կառավարության օրակարգի քննարկվող հարցերի թվում է:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։