Լրահոս

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ
Ադրբեջանի վրա ցանցահենային հարձակումները իրականացվել են Իրանի և Նիդեռլանդների տարածքից: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը: Նրա խոսքով, նախարարության կողմից անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ 24 ադրբեջանական կայքերի վրա հակերների հարձակում է իրականացվել Իրանի տարածքից, ևս մեկ կայք հարձակման է ենթարկվել Նիդեռլանդների տարածքից: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին ցանցահենային հարձակումների աճ է արձանագրվել զարգացած երկրներում, ինչը կապված է ինտերնետի զարգացման հետ: «Մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանում, Իսրայելում և Սաուդյան Արաբիայում հաճախ են նման դեպքեր լինում»: Այժմ միջադեպի կապակցությամբ նա նամակ է հղել իր իրանցի գործընկերոջը, որում խնդրել է ճշտել ցանցահենային հարձակում իրականացնողների հասցենենրը: Հիշեցնենք, որ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ նախապես մեղքը բարդել էին հայերի վրա: