Լրահոս

21.01.2012 / 13:43
ԱՇԽԱՐՀԻ 100 ԱԶԴԵՑԻԿՆԵՐԸ
Բրիտանական The Times օրաթերթը հրապարակել է այն 100 մարդկանց ցանկը, որոնք 2012 թվականին կլինեն առավել ազեցիկ: Ցանկը տեղադրվել է նա The Times -ի կայքում:
Առաջին տասնյակում ընդգրկվել են՝ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, ՉԺՀ-ի փոխնախագահ Սի Ցզինպինը, Քեմբրիջյան հերցոգուհին, Apple-ի ղեկավարի պաշտոնում Ստիվ Ջոբսին փոխարինած Թիմ Կուկը և գրող Չարլզ Դիկենսը, որի 200 ամյակը Մեծ Բրիտանիան կտոնի այս տարի:
The Times-ի վարկանիշային ցանկում տեղ են գտել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը իր նախարարների խորհրդի հետ միասին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թագուհի Ելիզավետա II-ը, ինչպես նաև առաջիկա ընտրություններին Սարկոզիի գլխավոր հակառակորդ Ֆրանսուա Օլլանդը: