Լրահոս

ԱՅՍՕՐ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հայաստանում ծառահատման դեպքերը 10 անգամ գերազանցում են օրենքով նախատեսված չափը: Այսօր՝ Անտառների պահպանության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը:
Ըստ նրա՝ ծառահատումների համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Դեռևս 2004 թվականին կառավարության կողմից ընդունվել են մի շարք նախագծեր, օրենքներ, որոնք չեն իրականացվում: Շատ ցածր է ֆինանասավորումը, որը բավականացնում է միայն աշխատավարձերի 80 տոկոսի համար»:
Բանախոսը նշեց, որ անտառահատումների հետևանքով մենք ունենք էկոհամակարգի այնպիսի խախտումներ, որոնք անդառնալի են, և հետագայում ինչքան էլ մեծ գումարներ ծախսվեն, վերականգնումն անհնար կլինի:
Անտառների պահպանության միջազգային օրը նշվում է սկսած 1971 թվականից: Անտառների միջազգային օրը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, որն, ըստ ավանդույթի, համարվում է գարնան առաջին օրն ու նոր կյանքի սկիզբը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
21:47 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:24 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:20 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:19 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:18 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:15 | 22.03.2012 | ![]() |
|
|
20:58 | 22.03.2012 | ![]() |
|
|
19:54 | 22.03.2012 | ![]() |
|
|
19:35 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:45 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:36 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:35 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:35 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:33 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:15 | 22.03.2012 | ![]() |
|
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS