Լրահոս

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Տոնինո Գուերայի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործություններն ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգևում ոչ միայն հայրենի Իտալիային, այլև ողջ աշխարհին: Հանճարեղ ու հրաշագործ այս իտալացին Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Մեր երկիր կատարած նրա այցելություններն իրենց հետքն են թողել մեր ստեղծագործ ժողովրդի սրտում ու հոգում: Փոխադարձաբար, Հայաստանն էլ հուզել ու ներշնչել էր մեծն Տոնինոյին այնքան, որ նա իր հրաշալի պոեմն էր ձոնել մեր երկրին ու մեր ժողովրդին:
Հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ և ձեր բարեկամներին, Իտալիայի ողջ ժողովրդին: Կորուստը մեծ է ու ցավալի: Մեր միակ մխիթարանքն այս պահին Տոնինո Գուերայի հանճարեղ ստեղծագործություններն են, որ մեզ հետ են և ուղղված են Հավերժին»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
21:47 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:24 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:20 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:19 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:18 | 22.03.2012 | ![]() |
|
|
21:15 | 22.03.2012 | ![]() |
|
|
20:58 | 22.03.2012 | ![]() |
|
|
19:54 | 22.03.2012 | ![]() |
|
|
19:35 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:45 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:36 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:35 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:35 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:33 | 22.03.2012 | ![]() |
|
|
17:15 | 22.03.2012 | ![]() |
|
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS