Լրահոս

06.08.2012 / 10:35
ՆԱՏԱԼԻ ՓՈՐԹՄԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

Հոլիվուդյան աստղ 31-ամյա Նատալի Փորթմանն ամուսնացել է ֆրանսիացի պարուսույց 34-ամյա Բենջամին Միլպիեի հետ: Նրանք ծանոթացել են 2010 թվականին` «Սև կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նատալին բալետի պարուհու դեր էր կատարում, իսկ Բենջամինը պարուսույցն էր: Նրանց որդի Ալեֆը ծնվել է 2011 թվականի հունիսին:
Նատալի Փորթմանի և Բենջամին Միլպիեի հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին` նրանց համատեղ տանը, որը գտնվում է Քալիֆորնիայի կենտրոնական ափամերձ Big Sur-ում: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հրեական ավանդույթով` րաբբիի մասնակցությամբ: Հաղորդվում է, որ հարսանիքին ներկա են եղել հարսի և փեսայի ընտանիքները և մոտ ընկերները:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
Загружается, подождите...
SELECTORNEWS
Loading...