Լրահոս

30.08.2012 / 12:03
ՄԱԿ-Ի ԵՎ ԱՊԼ-Ի ՆՈՐ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՎԻՐԱԿԸ ԿԱՅՑԵԼԻ ԴԱՄԱՍԿՈՍ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նոր հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին մտադիր է սեպտեմբերի առաջին կեսին Դամասկոս այցելել, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Բացի այդ, Բրահիմին գալիք շաբաթ Նյու Յորքում հանդիպում կունենա նախկին բանագնաց Քոֆի Անանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ, ինչի մասին հայտարարել է նրա խոսնակ Ահմադ Ֆավզին:
Բրահիմին իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի սեպտեմբերի 1-ին:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
Загружается, подождите...
SELECTORNEWS
Loading...