Լրահոս

ՍԻՐԻԱՀԱՅ ՆԵՐԿԱՅԱՑԱԾ ԱՍՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած միջադեպը, երբ սիրիահայերի ութ հոգանոց ընտանիքին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան:
ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանն ասաց, որ այդ անձինք իրականում ազգությամբ ասորի են և փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն` առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության: Նրա փոխանցմամբ` նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: «Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը` Ստամբուլից մեկնել Եվրոպա, հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երևան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,- ասաց Արծվին Բաղրամյանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS