Լրահոս

30.08.2012 / 15:24
ՀԱՅ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿԸ ՀՌՉԱԿՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության տղաների 62 կգ քաշային կարգի մրցաշարն ավարտվել է Հայաստանի ներկայացուցիչ Ժորժ Եղիկյանի հաղթանակով:
Եղիկյանը երկամարտում գրանցել է 251 կգ (113+138) արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Հայաստանցի մարզիկը պոկում վարժությունում չի փայլել՝ 113 կգ, սակայն հրում վարժությունում հավասարը չի ունեցել՝ 138 կգ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է վրացի Իրակլի Գաբրիտչիձեն հայ ծանրորդին զիջել է երկու կգ՝ 249 կգ (117+132): Բուլղարիան ներկայացնող Բոժիդար Անդրեևը եզրափակել է լավագույն եռյակը՝ 246 կգ (113+133):
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
Загружается, подождите...
SELECTORNEWS
Loading...