Լրահոս

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄՐՑԱՄԱՐՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ ՈՔԻ

Ստամբուլում ավարտվեց շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիդայաին զուգահեռ ընթացող մինչև 16 տարեկանների օլիմպիադայի 2-րդ տուրը: Հայաստանի թիմը 2-րդ տուրում մրցում էր Թուրքիա-Կարմիր թիմի հետ: Մրցամարտն ավարտվեց ոչ ոքի` 2։2: Հայաստանի պատանեկան թիմի կազմում սպիտակ խաղաքարերով հաղթանակներ տարան` Տիգրան Կ. Հարությունյանը և Նորայր Թորոսյանը: Իսկ Մանուել Պետրոսյանը և Վլադիմիր Խանջարյանը սև խաղաքարերով պարտվեցին:
Հայաստան - Թուրքիա (կարմիր)՝ 2։2
Տիգրան Կ. Հարությունյան (2308) - Էգե Կոկսալ (2198)՝ 1։0
Մանուել Պետրոսյան (2286) - Մելիհ Յուրթսեվեն (2126)՝ 0։1
Նորայր Թորոսյան (2188) - Սեզեն Ուֆուկ Արատ (2124)՝ 1։0
Վլադիմիր Խանջարյան (2091) - Կոկսալ Ատիլլա Յուկսել (2028)՝ 0։1
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 4։0 հաշվով հաղթանակ էր տարել Ավսրալիա-Բ թիմի նկատմամբ: Այսօր՝ օգոստոսի 30-ին, Երևանի ժամանակով 17։30-ին, կկայանան նաև 3-րդ տուրի հանդիպումները:
NEWS.am Sport
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS