Լրահոս

25.10.2012 / 15:32
ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ. ՊԱՆՋԻԿԻՁԵ

Քանի դեռ Հարավային Օսիան ու Աբխազիան շարունակում են «օկուպացված» լինել Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին, «Взгляд»-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի թեկնածու Մայա Պանջիկիձեն։
«Քանի դեռ Ռուսաստանը զավթիչ է և նրա կողմից գրավված է վրացական տարածքների 20 տոկոսը, քանի դեռ Սուխումիում ու Ցխինվալիում բացվել են ռուսական դեսպանատներ, մենք չենք պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Պանջիկիձեն։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Վրաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ՝ ՆԱՏՕ-ին և եվրոպական կառույցներին ինտեգրման համար:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
Загрузка...
Загружается, подождите...
SELECTORNEWS