Լրահոս

ԽԱՆՋՅԱՆ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ Է ԵՂԵԼ

Խանջյան 20 հասցեում, որտեղ կեսօրին փլուզում է եղել և 11 մարդ մնացել էր փլատակների տակ, ապօրինի շինարարություն էր իրականացվում, կառուցվում էր բացօթյա սրճարան և զվարճալիքների կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Շինթույլտվությունը տրվել է բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոն կառուցելու համար, թույլտվությունը տրվել է 23.12.2009թ, ժամկետը երկարացվել է 17.03.2011թ»,- ասաց Արթուր Գևորգյանը:
Երևանի քաղաքապետարանն արձանագրել է, որ սահմանված ժամկետներում շինարարությունը չի ավարտվել, այդ հիմքով կազմվել է արձանագրություն և Երևանի քաղաքապետի որոշմամբ` նշանակվել է ավելի քան 2 միլիոն դրամի տուգանք: «Արձանագրությունը կազմելու ժամանակ մենք դադարեցրել ենք շինարարությունը: Դրանից հետո կառուցապատողը պետք է դիմեր քաղաքապետարան և ստանար աշխատանքների շարունակման թույլտվություն, բայց դա չի արել: Այս պահին նա շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել»,-ասաց Արթուր Գևորգյանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS