Լրահոս

25.10.2012 / 17:21
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 25-ի նիստում հաստատել է կառավարության նոր կազմը, հաղորդում է РИА Новости-ին: Վարչապետի պաշտոնում հաստատվել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որի «Վրացական երազանք» կոալիցիան հաղթել էր ընտրություններում:
Խորհրդարանը նաև հավանություն է տվել նոր կառավարության ծրագրին, որով նախատեսված են բարեփոխումներ տարբեր ոլորտներում:
Նոր կառավարության և նրա ծրագրի օգտին քվեարկել են 150 պատգամավորներից 88-ը: Ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանքը» ստացել էր 85 մանդատ, մնացած տեղերը հասել են Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի գլխավորած քաղաքական ուժին:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
Загрузка...
Загружается, подождите...
SELECTORNEWS