Լրահոս

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ Է

Ռուսաստանը կարող է վերանայել իր ռազմական բյուջեն եթե միջազգային իրավիճակը փոխվի հօգուտ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ավելի բարիդրացիակամ հարաբերությունների: Ինչպես լրագրողներին հայտնել է Գերմանա-ռուսական արտաքին առևտրային պալատի նախագահի խորհրդական Ալեքսանդր Ռարը, այդ հնարավորությունը չի բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի ակումբի անդամների հետ հանդիպմանը:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք դա նշանակում է, որ պաշտպանական ոլորտի ծախսերը կարող են կրճատվել, Ռարը նշել է, որ, իր կարծիքով, կառավարությունում շատ պրագմատիկ են մոտենում այդ հարցին և չեն ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք սկսել: Նրա խոսքով, Պուտինը դրա համար հիմքեր չի տեսնում, նման սպառնալիքներ Ռուսաստանի համար չկան:
Ինչպես նշել է Ռարը, փորձագետներին հասկացրել են, որ Ռուսաստանի սպառազինությունը մարտավարական, ոչ թե ռազմավարական բնույթի է:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS