Լրահոս

ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻ ՆԵՐՄԱՆ ՓԱՍՏԸ ԴՐԱԿԱՆ Է ԱԶԴԵԼ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ. ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռամիլ Սաֆարովի ներման փաստն ակնհայտ ցույց է տալիս, թե ով է մեր հակառակորդը: Այդ մասին հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Ես հարգանքով եմ վերաբերվում հակառակորդին: Բայց այն հակառակորդին, որը մարտի դաշտում է պայքարում: Որպես զինվորական և տղամարդ` ինձ համար տհաճ է խոսել քնած մարդուն սպանած հանցագործին ազատելու գործարքի մասին», - ընդգծել է Մովսես Հակոբյանը:
Նախարարը նշել է, որ իրավիճակն ինչ-որ իմաստով դրական է ազդել մեր բանակի վրա: «Այժմ ջանքեր չեն պահանջվում բացատրելու, թե ով է մեր հակառակորդը: Յուրաքանչյուր զինվոր հասկանում է, որ եթե իր ավանդը չներդնի հաղթանակի գործում, վաղը ռամիլ սաֆարովները կարող են իր տան մոտ հայտնվել, սպանել իր ընտանիքին և հերոս հռչակվել: Կարծում եմ, սա մեզ եզրակացության հիմք է տալիս. մենք հասկանում ենք` ով է մեր թշնամին և ինչին պետք է պատրաստ լինենք», - ասել է Մովսես Հակոբյանը` հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նույնպես բացասաբար են արձագանքում Ռամիլ Սաֆարովի ներմանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS