Լրահոս

26.10.2012 / 12:38
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՆՑԵԼ Է ԿԻՍԱՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ

ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 26-31-ն անցել է կիսառազմական դրության: Կիսառազմական դրության անցնելու մասին կարգադրությունը ստացվել է այսօր առավոտյան: Այն, մասնավորապես, նախատեսում է մարդկանց տեղաշարժերի դադարեցում առանց հատուկ անհրաժեշտության:
Կարգադրության մեջ նշված ժամանակահատվածը համընկնում է «Հոգուկ» զորավարժությունների հետ, որոնք հոկտեմբերի 25-ին սկսել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները: Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 2-ը: Միևնույն ժամանակ չկա այն բանի որևէ հաստատում, որ կիսառազմական դրության սահմանումը կապված է հենց այդ զորավարժությունների հետ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
Загрузка...
Загружается, подождите...
SELECTORNEWS