Լրահոս

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

Չինաստանն իշխանություններն Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթի կայքն արգելափակել է իր բնակիչների համար։ Սկզբում փակվել է կայքի չինարեն, այնուհետ անգլերեն էջը, հայտնում է պարբերականը։
Կայքի արգելափակման պատճառը, ըստ լրագրողների, դարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) վարչապետ Վեն Ցզյաբաոյի ընտանեկան հարստության մասին տվյալների հրապարակումը, իսկ ավելի ստույգ՝ բարձր պաշտոնը զբաղեցնելու տարիներին կարողության զգալի աճը։
Ըստ պարբերականի տվյալների՝ 1990-ական թթ. վերջին, երբ Ցզյաբաոն ընդգրկվեց երկրի իշխող էլիտայի կազմում, նրա հարազատները, ներառյալ՝ որդին, դուստրը և երկու եղբայրները, հարստացել են 2.7 մլրդ դոլարով։ Ընդ որում՝ միայն վարչապետի 90-ամյա մայրը, համաձայն ֆինանսական փաստաթղթերի, 120 մլն դոլար կարողություն ունի։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS