Լրահոս

ՊՈՒՏԻՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ Է ԻՐ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է կառավարության՝ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր ստորագրելու վերաբերյալ բանակցություններ անցկացնելու առաջարկին։ Պետության ղեկավարի կարգադրության համաձայն՝ ՌԴ կառավարությանը հանձնարարվել է բանակցությունների ավարտին պայմանագիր ստորագրել մեր երկրի հետ։ Թե ինչպիսին են համագործակցության բովանդակությունը և բանակցությունների ձևաչափը՝ չի ճշգրտվում։ Այս մասին տեղեկացրել է РИА НОВОСТИ-ն։
Ռուսաստանի այս քայլը պետք է քաջալերվի Հայաստանում, քանի որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը և Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի երբեմնի հզոր ձեռնարկությունների գործարկումն ու արդիականացումը դրականորեն կանդրադառնան Հայաստանի տնտեսության և պաշտպանունակության վրա, ինչպես նաև հիմնարար քայլ կլինեն Եվրասիական միություն երկրի մուտքի ճանապարհին։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...