Լրահոս

13.03.2013 / 12:15
«ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը:
Մեծ Եղեռնը վերապրած և ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտել են Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաև Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվել է հայերենով և ուղեկցվել ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:
Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվել է նաև Շանհայ քաղաքում:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...