Լրահոս

ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԵՆ ՆԱԵՎ «ԿԱՆՈՆԱՎՈՐ ՍՆՎՈՂ» ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԸ. ԱՇՈՏՅԱՆԸ՝ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում «Նամակախաբություն» վերտառությամբ գրառում է կատարել, որում անդրադառնում է այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցերին և պատգամավորի ներկայացրած նամակին, որը ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանին գրել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Արմեն Աշոտյանի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երևի նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ներքաղաքական զարգացումներին չէի անդրադառնում:
Պատճառը շատ ակնհայտ էր:
Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես, թե որպես բժիշկ, թե որպես քաղաքական գործիչ, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իր քաղաքական հայտարարությունները:
Քաղցած և ստրես տանող մարդը չի կարող ադեկվատ ընկալել շրջակա միջավայրը, ունակ չէ լիարժեք վերլուծությունների և համարժեք քայլերի: Նա կորցնում է մարդկանց առաջնորդելու համար անհրաժեշտ կենսաբանական հիմքերը:
Սա արդեն քաղաքականություն չէ, սա մարդու ֆիզիոլոգիա է:
Սակայն Զարուհի Փոստանջյանի այսօրվա պահվածքն ԱԺ-ում և Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆուն ուղղված «նամակը» մերկացրեցին մի նոր խնդիր:
Պարզվում է, որ ոչ ադեկվատ կարող է լինել ոչ միայն «քաղցած», այլ նաև «կանոնավոր սնվող» ժառանգականները:
Մարդկային ֆանտազիաների մասին բազում գրքեր են գրված, լուրջ ուսումնասիրություններ կան արված:
Սակայն ֆանտազիայի այս տեսակը նոր մարտահրավեր է համաշխարհային հոգեվերլուծաբանների համար»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...