Լրահոս

«ԺԱՌԱԳՈՒԹՅՈՒՆ»-ՈՒՄ ՄԱՄՈՒԼԻՑ ԵՆ ՏԵՂԵԿԱՑԵԼ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՆԼՈՒՐՋ ՔԱՅԼԻ ՄԱՍԻՆ

«Ժառագություն» կուսակցությունում մամուլից են տեղեկացել իրենց խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի կողմից տարածված նամակի մասին: Կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ նամակից: «Դա իր անձնական նախաձեռնությունն է, կուսակցության նախաձեռնությունը չէ, կուսակցությունում չի քննարկվել, տեղեկացել ենք մամուլից»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ չգիտի` Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունից, թե ոչ
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի նամակը տարածվել է հասցեից:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն այսօր ԱԺ-ում ամեն կերպ փորձում էր ընթերցել այս նամակը, որը վերնագրված է «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...