Լրահոս

ԱԺ-ՈՒՄ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՍԻՍԻ ԲՆԱԿԻՉ Է

ԱԺ ներխուժած և հրազենային վնասվածք ստացած տղամարդու ինքնությունը պարզվելէ: Նրան տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյան, ով Մասիս քաղաքի բնակիչ է: Նա նշեց, որ հիմա հետազոտում են, վիճակը միջին ծանրության է, ազդրի վերին երրորդականի հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում ժամը 14:30-ի սահմաններում, միջին տարիքի մի տղամարդ դանակով ներխուժել է Ազգային ժողովի բակ և սպառնալիքներ հնչեցնելով հասել մինչև աստիճանների մոտ:
Ոստիկանության աշխատակիցները նրան հրահանգել են դանակը նետել, նա չի ենթարկվել: Ոստիկանները կապվել են խորհրդարանի շենքի անվտանգության աշխատակիցներին, վերջիններս եկելեն, օդ են կրակել, սակայն տղամարդը չի ենթարկվել, որից հետո ոստիկանները ստիպված են եղել կրակել նրաոտքին:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...