Լրահոս

Ա.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի նախագահին հասցեագրված բոլոր նամակները պատշաճ կարգով ուսումնասիրվում և արձագանք են ստանում: Այդ մասին NEWS.am-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ստացե՞լ են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկությունը և պատասխանելո՞ւ են նրան։
Այսօրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարություն էր արել` որոշակի պայմաններում Սերժ Սարգսյանի դե-ֆակտո նախագահությունը ճանաչելու պատրաստակամության մասին:
Նախկին թեկնածուի առաջարկը ենթադրում է 2013թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ, օրենսդրությունում կատարել փոփոխություններ, թողնել բացառապես համամասնականը, արտերկրում ապրող քաղաքացիների քվեարկության ապահովում, կամ նվազագույնը նրանց՝ ցուցակներից հանում, որպեսզի նրանց փոխարեն չլցոնեն բացակա մեր հայրենակիցների հաշվին: Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում: Երրորդ՝ հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի ազատում աշխատանքից՝ օգտագործելով կառավարության լիազորությունները: 4-րդ՝ բոլոր ընտրակեղծարարների ենթարկում՝ քրեական պատասխանատվոթյան: Կառավարության և ծառայությւոնների վից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային և մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտգործնախարարություն, ԿԳ նախարարություն, վերստուգիչ պալատ, արդարադատության խորհուրդ, հակամենաշնորհային հանձնաժողով: Վերջում պարոն Հովհաննիսյանը նշել է, որ նշված դրույթները անբեկանելի են՝ մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...