Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Լրահոս


25.03.2013 / 00:00

Հոդված՝ գրված մի սիրիացու խնդրանքով

Հոդված՝ գրված մի սիրիացու խնդրանքով

Այս հոդվածը գրում եմ մեր ընտանիքի բարեկամ, Հալեպի բնակիչ Մուհամեդ Խաբազի խնդրանքով։ Այսօր նրա ծնողները, եղբայրները և մնացած բոլոր հարազատները գտնվում են Հալեպում, իսկ ինքը՝ Մուհամեդը, դեռ սիրիական պատերազմն սկսվելուց առաջ աշխատանք էր ստացել արտասահմանում և այսօր իր մեծ ընտանիքի միակ կերակրողն է։

Երեկ երեկոյան ես նրանից այսպիսի տեղեկություն ստացա. «...Հինգշաբթի օրը ահաբեկիչները սպանեցին մեծ գիտնական, իսլամ աստվածաբան Մուհամեդ Ռամադան Սաիդ Բուտին... անասունի մեկը մտել էր մզկիթ ու պայթեցրել իրեն՝ սպանելով Սաիդ Բուտին և նրա քարոզը լսելու եկած մարդկանց... Նրա մահը ցնցեց ինձ մինչև հոգուս խորքը, ես հիշում եմ նրան ու կրկին լաց լինում... ես խնդրում եմ քեզ գրել այդ մեծ մարդու մասին, և դա ամենաչնչին բանն է, որ ես կարող եմ անել նրա համար... գրիր Սիրիայում տիրող իրավիճակի մասին, որն օրեցօր վատթարանում է... թող մարդիկ իմանան, թե ինչպես է սևացվում իսլամի անունը, ինչպես են սիրիացի ժողովրդի թշնամիները մահապարտներին ուղարկում պայթեցնելու իրենց Սիրիայի մզկիթներում... նրանք սպանեցին 84-ամյա մի մարդու, որին այս աշխարհում ոչ փող էր պետք, ոչ փառք, որն իր ամբողջ կյանքը նվիրել էր միայն գիտությանն ու կրոնին... աղաչում եմ, գրիր նրա մասին... Եվ թող ողջ աշխարհն իմանա, թե ինչպես են սպանում սիրիացիներին...

Սաիդ Բուտը միշտ սովորեցնում էր սիրիացիներին ապրել և գործել Աստծո օրենքներով, ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես խելագար մահապարտը կարողացավ մտնել մզկիթ... մարդկանց մզկիթում սպանելն անջնջելի մեղք է, ես չեմ կարող հասկանալ, որ կարողացել են այդ մահապարտին ներշնչել և ստիպել պայթեցնել իրեն... ես ուզում եմ, որ դու գրես մեծն Սաիդ Բուտի կյանքի և գործունեության մասին, ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ինչ խաղաղ մարդ էր նա։ Նա մոլեռանդ չէր և չէր պաշտպանում Ասադին կամ նրա իշխանությունը, նա պարզապես  կատարում էր իր պարտականությունները որպես աստվածաբան և գիտնական, ճշմարիտ ճանապարհի վրա էր կանգնեցնում սիրիացիներին... թող իմ խնդրանքը նրա հոգու առջև խոնարհման նշան լինի... Նրան փառք պետք չէ, բայց ես կաղոթեմ, որ նրա հոգին թույլ տա ինձ իր մասին պատմել նրանց, ովքեր նրան ճանաչում էին...»։

Իմ կողմից ավելացնեմ, որ ինքը՝ Մուհամեդը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցը չէ, ոչ էլ «ընդդիմության», բայց նրա սիրտը ցավում էր հարազատ ընտանիքի և անմեղ տուժած ու սպանված հայրենակիցների համար։

84-ամյա Մուհամեդ Ռամադան Սաիդ Ալ-Բուտն ավելի քան 60 աստվածաբանական, էթիկական, գրական և փիլիսոփայական գրքերի հեղինակ է, խոսում էր արաբերեն, թուրքերեն և քրդերեն։ Ծնվել է Ջիլկա գյուղում, որը գտնվում է Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի սահմանագծին։ Երբ Ալ-Բուտը 4 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Սիրիա։ Լևանտի ուլեմների միության նախագահը նաև  Օքսֆորդի համալսարանի Բարձրագույն խորհրդի և Հորդանանի իսլամական քաղաքակրթության թագավորական ընկերության անդամ էր, եղել է Դամասկոսի շարիաթական համալսարանի դեկան։

Սալաֆիները քննադատում էին նրան այն բանի համար, որ մերժում էր սալաֆիականությունը՝ որպես իսլամի ուղղություններից մեկը։ Սիրիական «Մուսուլման եղբայրներին» դուր չէր գալիս աստվածաբանի խաղաղ դիրքորոշումը, որով նա մշտապես հանդես էր գալիս ընդդեմ քաղաքականության մեջ զենքի և բռնության կիրառման և անգամ  ստիպված է եղել հրապարակել գիրք «Ջիհադը իսլամում» վերնագրով, ինչի պատճառով էլ ավելի մեծ քննադատության է արժանացել։ Սիրիական պատերազմը նա հրաժարվում էր «ժողովրդական» անվանել և հորդորում էր չհետևել կասկածելի ուժերի կասկածելի կոչերին, որոնց նպատակն էր սիրիական հասարակության պառակտումը։ Սիրիական «ապստամբների» մասին նա ասում էր. «Ես ուսումնասիրել եմ նրանց կազմակերպությունը. նրանք չգիտեն, թե ինչ է աղոթքը, իսկ շատերն ընդհանրապես ծանոթ չեն աղոթքի ծեսին»։ Նա համարձակորեն քննադատում էր սիրիական պետության մոլի հակառակորդ, «Մուսուլման եղբայրների» կողմնակից և Կատարի էմիրի մտերիմ զինակից, հայտնի շեյխ Քարդավիին՝ նրա քաղաքական գործունեությունն «աղմուկ» անվանելով, որն արմատախիլ չի անում կոռուպցիան և անբարոյականությունը, բայց դռները բացում է խառնակության առջև»։

Սաիդ Ալ-Բուտը բացահայտորեն խոսում էր Սիրիայում տեղի ունեցող անկարգությունների և հակակառավարական ցույցերի մասին. «Մենք պետք է հասկանանք, որ երբ մարդիկ հավաքվում են և բախումներ են տեղի ունենում, ապա նրանց հետևում արտաքին ուժերի դավերն են թաքնված»։ Նման անկեղծության համար սիրիական «ընդդիմությունը» շատ անգամներ նրան սուր քննադատության է ենթարկել։ Դեռ անցած տարվա սեպտեմբերին (կրկին հինգշաբթի էր. հինգշաբթի սպանվեց Ալ-Բուտը) կատարյան «Ալ-Ջազիրա» հետուստաալիքի կայքում հրապարակվել էր մի հոդված, որում հեղինակը մանրամասն վերլուծում և համառորեն համոզում էր, որ Ալ-Բուտն արժանի չէ գիտնական կոչվելու և չի կարող «իսլամական ումմայի հավատարիմ» մարդ անվանվել։ Բոլոր մեղադրանքները հանգեցվում էին հետևյալին. Ալ-Բուտը բարեկամական հարաբերություններ ուներ հայր և որդի Ասադների, այն ռեժիմի հետ, որը «կրոնը համարում էր հետամնացության և անկման պատճառ»։

Ողջ Սիրիան և առողջ դատող երկրները, քաղաքական գործիչները և պաշտոնական անձինք դատապարտել են Մուհամեդ Ռամադան Սաիդ Ալ-Բուտի, նրա թոռան և  էլի 47 մարդու սպանությունը, որոնք ահաբեկչության ժամանակ գտնվել են մզկիթում, նրանց զոհվելու մասին տեղեկացրել են համաշխարհային լրատվամիջոցները, շաբաթ օրը Սիրիայում սգո օր էր հայտարարված։

2012-2013թթ. Սիրիայում գազանաբար սպանվել են 2 քրիստոնյա, 1 ալավի և 6 մուսուլման հոգևորական, նրանցից մեկին՝ առաջինը զոհված քրիստոնյա հոգևորականին, ահաբեկիչները սպանեցին, երբ նա օգնություն էր ցուցաբերում վիրավորվածին, մյուս հոգևորականին (մահմեդական) փամփուշտն սպանել էր՝ բերնից մտնելով և աչքից դուրս գալով։ Ահաբեկիչներն ու «Եղբայր մուսուլմանները» նրանց սպանում էին հոգևոր տոների ժամանակ, մարդկանց աչքերի առջև (https://www.arabi-press.com/?page=article&id=64220)։ Որոշ ռուսալեզու և արաբալեզու լրատվամիջոցներ նշել են, որ սիրիացի շատ «ընդդիմադիրներ» չեն թաքցնում իրենց ուրախությունը Ալ-Բուտի մահվան առիթով (https://www.centrasia.ru/newsA.php?st=1363985940, https://www.arabi-press.com/?page=article&id=64084)։ «Ալ-Ջազիրայի» կայքն այսօր արդեն չի էլ հիշում այդ իրադարձության մասին։

Վերջում ավելացնեմ հասարակ սիրիացի Մուհամեդի խոսքերը, որոնք նա խնդրել է փոխանցել ընթերցողներին. «Թող նա, ով պատիվ ու խիղճ ունի, մտածի ու պատասխանի՝ արժանի՞ էր արդյոք Սաիդ Բուտը նման ճակատագրի»։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»


 

Վերջին նորություններ

20:28 | 05.04.2013 ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱԴՈՒԼ» ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱԴՈՒԼ» ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

19:58 | 05.04.2013 «ԳԱԶՊՐՈՄԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ԳՆԻ ՀԱՐՑԸ«ԳԱԶՊՐՈՄԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ԳՆԻ ՀԱՐՑԸ

19:30 | 05.04.2013 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

17:30 | 05.04.2013 ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

17:08 | 05.04.2013 ԵՂԻՍԱԲԵԹ II ԹԱԳՈՒՀԻՆ BAFTA ՊԱՐԳԵՎ Է ՍՏԱՑԵԼԵՂԻՍԱԲԵԹ II ԹԱԳՈՒՀԻՆ BAFTA ՊԱՐԳԵՎ Է ՍՏԱՑԵԼ

16:48 | 05.04.2013 ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է «ԶՄՐՈՒԽՏԻ ԹԱԳԱՎՈՐԸ»ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է «ԶՄՐՈՒԽՏԻ ԹԱԳԱՎՈՐԸ»

16:37 | 05.04.2013 ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆ ԻՐԵՆ «ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ» Է ԱՆՎԱՆԵԼՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆ ԻՐԵՆ «ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ» Է ԱՆՎԱՆԵԼ

16:25 | 05.04.2013 ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

16:19 | 05.04.2013  ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԵԼ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ ԵՆ ՇՆՈՐՀԵԼ

15:50 | 05.04.2013 ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԿԱՆԱՆՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԿԱՆԱՆՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

15:33 | 05.04.2013 ՄԱԿ-ՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼՄԱԿ-ՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

15:20 | 05.04.2013 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԶԾ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉ ԲՐԵԴԼԻ ԲՈՒՍԵՏՏՈՅԻՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԶԾ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉ ԲՐԵԴԼԻ ԲՈՒՍԵՏՏՈՅԻՆ

15:06 | 05.04.2013 ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ

15:02 | 05.04.2013 ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՑԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՑԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

14:48 | 05.04.2013 ՄԱՀԱՑԵԼ Է ՇԱՌԼ ԴԸ ԳՈԼԻ ԴՈՒՍՏՐԸՄԱՀԱՑԵԼ Է ՇԱՌԼ ԴԸ ԳՈԼԻ ԴՈՒՍՏՐԸ

14:23 | 05.04.2013 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՏԱՇՔԵՆԴՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՏԱՇՔԵՆԴՈՒՄ

14:09 | 05.04.2013  ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ ՈՒՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ ՈՒՆԻ

13:59 | 05.04.2013 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՇՏ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍԵԼ ՍՈՑՑԱՆՑԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԴԵՄԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՇՏ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍԵԼ ՍՈՑՑԱՆՑԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԴԵՄ

13:49 | 05.04.2013  ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

13:42 | 05.04.2013 ՕՋԱԼԱՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻՆՕՋԱԼԱՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻՆ

13:08 | 05.04.2013 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՐԹՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԱՂՄԱՆԸՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՐԹՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԱՂՄԱՆԸ

12:55 | 05.04.2013 ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄԻ ԵՎ ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԻ ԵՐԵԽԱՆ ԿԾՆՎԻ ՀՈՒԼԻՍԻՆԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄԻ ԵՎ ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԻ ԵՐԵԽԱՆ ԿԾՆՎԻ ՀՈՒԼԻՍԻՆ

12:48 | 05.04.2013 ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ. ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ. ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴ

12:39 | 05.04.2013 ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԷՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

12:23 | 05.04.2013 «ԻՄ ԴԻԱԿԻ ՎՐԱՅՈՎ» ԱՍԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԶԱՐԳԱՆԱԼ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ«ԻՄ ԴԻԱԿԻ ՎՐԱՅՈՎ» ԱՍԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԶԱՐԳԱՆԱԼ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

12:00 | 05.04.2013 ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԾԵՐ ԿԱԽԱՐԴ»ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԾԵՐ ԿԱԽԱՐԴ»

11:52 | 05.04.2013 ՔԿՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՊԱՏՃԱՌՈՎՔԿՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ

11:46 | 05.04.2013 ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳԵՍԵՆԻ ԵՎ ԼՂՀ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳԵՍԵՆԻ ԵՎ ԼՂՀ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

11:41 | 05.04.2013 ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ ԷՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

11:36 | 05.04.2013 ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ ՌՈՋԵՐ ԷԲԵՐՏԸԱՄՆ-ՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ ՌՈՋԵՐ ԷԲԵՐՏԸ

11:17 | 05.04.2013 ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՆՐԲԵՐՇԻԿԻՑ 3 ՄԱՐԴ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՆՐԲԵՐՇԻԿԻՑ 3 ՄԱՐԴ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ

11:13 | 05.04.2013  ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՇԱՐԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՆ ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՇԱՐԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՆ

11:06 | 05.04.2013 Ի՞ՆՉՆ Է ԾԵՐԱՑՆՈՒՄ ԿՆՈՋԸԻ՞ՆՉՆ Է ԾԵՐԱՑՆՈՒՄ ԿՆՈՋԸ

10:59 | 05.04.2013 ԱՎՏՈՎԹԱՐ Հ. ՔՈՉԱՐ-ՓԱՓԱԶՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ. ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ 3 ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԷԱՎՏՈՎԹԱՐ Հ. ՔՈՉԱՐ-ՓԱՓԱԶՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ. ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ 3 ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

10:53 | 05.04.2013 ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԱՍՏՂԵՐԸ ՖԻԼՄ ԿՆԿԱՐԱՀԱՆԵՆ ԳՈՐԲԱՉՈՎԻ ՄԱՍԻՆՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԱՍՏՂԵՐԸ ՖԻԼՄ ԿՆԿԱՐԱՀԱՆԵՆ ԳՈՐԲԱՉՈՎԻ ՄԱՍԻՆ

10:47 | 05.04.2013  ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԱՌՋԵՎ ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԱՌՋԵՎ

10:40 | 05.04.2013 TWITTER-ՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԼՍԱՐԱՆԱԸ ՀԱՍԵԼ Է 5 ՄԻԼԻՈՆԻTWITTER-ՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԼՍԱՐԱՆԱԸ ՀԱՍԵԼ Է 5 ՄԻԼԻՈՆԻ

10:34 | 05.04.2013  «ԱՍՏԾՈ ՄՈՏ ԳՆԱԼՆ ԷԼ ԵՆ ՍԱՐՔԵԼ ՓՈՂՈՎ». ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆ ՎՃԱՐՈՎԻ Է ԴԱՐՁԵԼ «ԱՍՏԾՈ ՄՈՏ ԳՆԱԼՆ ԷԼ ԵՆ ՍԱՐՔԵԼ ՓՈՂՈՎ». ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆ ՎՃԱՐՈՎԻ Է ԴԱՐՁԵԼ

10:16 | 05.04.2013 ԵՐԵՎԱՆՈՒՄ 54-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻՆԵՐԵՎԱՆՈՒՄ 54-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻՆ

10:09 | 05.04.2013 «ԿՌՈՒՆԿ ԷՅՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՎԵՐԱԾՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ«ԿՌՈՒՆԿ ԷՅՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՎԵՐԱԾՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ

10:03 | 05.04.2013 ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

17:40 | 04.04.2013 «ԱՌԱՆՑ ԴԵՄՔԻ» ՏՂԱՄԱՐԴՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է«ԱՌԱՆՑ ԴԵՄՔԻ» ՏՂԱՄԱՐԴՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

17:31 | 04.04.2013 ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ ԽԱԲՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ ԽԱԲՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

17:26 | 04.04.2013 ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ

17:18 | 04.04.2013 ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՍԵՆԱՏՈՐ ԼԻՍՈՎՍԿԻՆ «ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է» ԱՆՎԱՆԵԼ ԼՈՒՐԵՐԸ, ԹԵ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԼԱԴԻՍԼԱՎ ԼԻՍՏԵՎԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՍԵՆԱՏՈՐ ԼԻՍՈՎՍԿԻՆ «ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է» ԱՆՎԱՆԵԼ ԼՈՒՐԵՐԸ, ԹԵ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԼԱԴԻՍԼԱՎ ԼԻՍՏԵՎԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

17:13 | 04.04.2013  ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻ ՍԻՐՈՒՀԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՄԻԼԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻ ՍԻՐՈՒՀԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՄԻԼԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

17:03 | 04.04.2013 ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵՐԳՇՏՐԱՍՍԵԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՄԱԹԻԱՍ ՎԻԼԿԵՍԻՆԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵՐԳՇՏՐԱՍՍԵԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՄԱԹԻԱՍ ՎԻԼԿԵՍԻՆ

16:55 | 04.04.2013 ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

16:50 | 04.04.2013  ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԸ

16:37 | 04.04.2013 2013-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԲՈՏՈՒԼԻԶՄԻ 20 ԴԵՊՔ, ՈՐԻՑ 3-Ը` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ2013-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԲՈՏՈՒԼԻԶՄԻ 20 ԴԵՊՔ, ՈՐԻՑ 3-Ը` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ



Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Նորությունների արխիվ

Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am