Լրահոս

26.03.2013 / 11:03
ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ. ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում կայանալիք Հայաստան-Չեխիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում բուքմեյքերական ընկերությունները ֆավորիտ են համարում Չեխիայի հավաքականին:
William Hill-ը Չեխիայի հաղթանակի գործակից է սահմանել 1.95, Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 4.20 է, ոչ ոքին՝ 3.25:
Հիշեցնենք, որ B խմբում 10 միավորով առաջատարն Իտալիայի հավաքականն է, որը կհյուրընկալվի Մալթային: Երկրորդ տեղը զբաղեցնող Բուլղարիայի հավաքականը (9 միավոր) մրցակցի խաղադաշտում կհանդիպի դանիացիների (5 միավոր) հետ, որոնք երրորդ տեղում են: Նույնքան միավոր ունեն նաև չեխերը: Հայաստանի հավաքականը 3 միավորով նախավերջին տեղում է:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...