Լրահոս

04.04.2013 / 16:50
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԸ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման ժամանակ կենսաթոշակների խոշոր չափերի յուրացման առնչությամբ գործով դատական նիստին մեղադրող կողմն այսօր Վազգեն Խաչիկյանին մեղադրանք ներկայացնելուց և նրանից պատասխան ստանալուց հետո ներկայացրեց նաև մյուս ամբաստանյալների մեղադրանքների բովանդակությունը, որոնցից և ոչ ոք չընդունեց իր մեղքը։
Ամբաստանյալ Վիգեն Գրիգորյանը և Վահագն Խաչատրյանն ասացին, որ իրենց համար առաջադրված մեղադրանքի էությունը հասկանալի է, սակայն նշեցին, որ այդ հոդվածներով իրենց մեղավոր չեն ճանաչում։
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք, ովքեր 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...