Լրահոս

05.04.2013 / 10:59
ԱՎՏՈՎԹԱՐ Հ. ՔՈՉԱՐ-ՓԱՓԱԶՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ. ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ 3 ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

Արտակարգ իրավիճակների նախարարություներեկ՝ ժամը23:50-ին, ահազանգ է ստացվել, որԵրևանի Հ.Քոչար-Փափազյանփողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. նախնական տվյալներով կա 3 տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտականհաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990թ. ծնված Գ. Դավթյանը, 1966թ. Ա. Դույդույանը և 1966թ. ծնված Զոհրաբ Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկականկենտրոն։
Հիվանդանոցում Զ. Զոհրաբյանի վիճակը գնահատվելէ ծանր, Ա. Դույդույանի և Գ. Դավթյանի վիճակները` միջին ծանրության։
1979թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիսվիճակը գնահատվել է միջին ծանրության:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...