Լրահոս

05.04.2013 / 11:06
Ի՞ՆՉՆ Է ԾԵՐԱՑՆՈՒՄ ԿՆՈՋԸ

Նորություն չէ, որ կանայք փորձում են թաքցնել իրենց տարիքը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ինչ քայլի ասես չեն գնում, որպեսզի երիտասարդ տեսք ունենան՝ թանկ հակատարիքային կրեմներ, երիտասարդեցնող ընթացակարգեր, և իհարկե՝ դիետաներ: Բայց արդյոք այդ ամենը օգնո՞ւմ են տեսողականորեն մի քանի տարի երիտասարդ երևալ:
Բրիտանացի գիտնականները վերջ են դրել այն առասպելին, ըստ որի նիհարավուն կառուցվածքը երիտասարդեցնում է: Պարզվում է իրականում հակառակն է՝ նիհարությունը կնոջն իր տարքից մի քանի տարի մեծացնում է: Այստեղ պետք է կարևորել հատկապես դեմքի նիհարությունը:
186 զույգ երկվորյակների հետ անցկացված ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ 40 անց մարդիկ երիտասարդ տեսք են ունենում այն դեպքում, եթե ունեն լիքը, ոչ նիհար դեմք: Լիքն այտերը թույլ են տալիս կնոջը երիտասարդ տեսք ունենալ, այն դեպքում, երբ նիհար դեմքը ծերացնում է:
Գիտնականները նաև նշել են ծերացմանը նպաստող այլ գործոններ, որոնք կապ չունեն մարդու քաշի հետ: Դրանք են՝ ամուսնալուծությունը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը և արևային լոգանքների չարաշահումը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...