Լրահոս

05.04.2013 / 12:00
ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԾԵՐ ԿԱԽԱՐԴ»

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներին անվանել է «ծեր կախարդ»:
Ապրիլի 4-ին Մուխիկան, մինչ մամլո ասուլիսի սկսվելը, զրուցել է իր ենթականերից մեկի հետ և չնկատելով, որ բարձրախոսն արդեն միացված է՝ ասել է. «Այդ ծեր կախարդն ավելի վատն է, քան այն շիլ աչքերովը»:
Մուխիկայի արտահայտությանը միանգամից արձագանքել են Հարավային Ամերիկայի շատ ԶԼՄ-ներ, որոնք ենթադրում են, որ Մուխիկայի արտահայտությունը վերաբերում է Քիրշներiն և նրա հանգուցյալ ամուսնուն՝ Նեստորին, որը եղել է Արգենտինայի նախագահի պաշտոնում Քրիստինայի նախորդը և մահացել է 2010 թվականին:
Այս կապակցությամբ Արգենտինայի ԱԳՆ-ն Ուրուգվայի դեսպան Գիլերմո Պոմիին բողոքի նոտա է հանձնել:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...