Լրահոս

ԱՆԴՐԵԱՍԸ՝ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱ՞Ն

Նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն ակնհայտորեն ուզում է, որ երկրում անկարգություններ սկսվեն հեղվի և որևէ մեկի արյունը։ Եթե մինչ այդ նա «զինված ապստամբության» կոչ էր անում, ապա երեկ, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, առաջարկել է զավթել գործող (և ոչ միայն) իշխանությունը։
Այսպես, Ղուկասյանը հայտարարել է, թե ապրիլի 9-ին բոլոր նրանց, ովքեր «կեղծել են ընտրությունները» (որոնց թվում եմ օտարերկրյա դիտորդները), Սերժ Սարգսյանը հավաքելու է մի տեղում։
Ըստ Ղուկասյանի՝ բոլոր հոտած ձվերը «հավաքվելու» են մի զամբյուղում։ Նա ասաց, որ ժողովուրդն իրավունք ունի բաց չթողնելու նրանց, քանի դեռ չեն կատարի ժողովրդի պահանջները։ Անդրեասը նաև զավթման պլան է առաջարկել։ Նա դիմել է Րաֆֆիին և խնդրել, որ Հովհաննիսյանն իր ունեցած 500 հազարից իրեն զիջի 50 հազար մարդ, որպեսզի Ռեմբո Անդրեասը կարողանա «փակել» հոտած ձվերը զամբյուղում։ Բայց որոշումը, այսինքն՝ կատարվի՞, թե՞ ոչ զավթումը, ըստ Ղուկասյանի, կայացնելու է Հովհաննիսյանը։
Կարծում եմ, որ ակնհայտ են Անդրեասի հացադուլի հետևանքները, որոնք անդրադարձել են նրա հոգեվիճակի վրա։ Քանի որ կարո՞ղ է առողջ բանականության վիճակում գտնվող մարդն առաջարկել նման բան։ Իսկ եթե Անդրեասը մեղսունակության է հավակնում, ապա նրանով պետք է հետաքրքրվեն համապատասխան կառույցները։ Չէ՞ որ, ըստ էության, տեսեք, թե ինչի է կոչում նա։
Արարքների, որոնք ուղղված են լինելու «իշխանության բռնազավթմանը կամ իշխանությունը բռնի պահելուն, ինչպես նաև պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը, նույնն է, թե բռնի ոտնձգությանը հանրային անվտանգության դեմ, այդ թվում վերոնշյալ նպատակներով ապօրինի զինված կազմավորումների ձևավորմանը և այլն»։ Իսկ այս ամենը մեկ բառով կոչվում է ծայրահեղականություն...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...