Լրահոս

08.04.2013 / 17:24
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՏԱԺԻՆԱ ՊԵԼՉԻՆՍԿԱ-ՆԱԼԵՉԻՆ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է Լեհաստանի փոխարտգործնախարար Կատաժինա Պելչինսկա-Նալեչին։
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Լեհաստանի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առևտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...