Լրահոս

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԴՎԵՑ 2-ՐԴ ԱՆԳԱՄ

Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Մինչև հատուկ նիստի սկսվելը ՀՀ նախագահի նստավայրից դահլիճ է բերվել ՀՀ պետական դրոշը, ՀՀ սահմանադրական դատարանից բերվել է Սահմանադրության մայր օրինակը, Մատենդարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը:
Րոպեներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա երդվեց. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...