Լրահոս

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԵՐԴՈՒՄԸ ԿԵՂԾ ՉԷ

«Ո՛չ կեղծ երդումներին, ո՛չ կեղծ նախագահներին, ո՛չ կեղծ վեհափառներին, կեցցե՛ Հայաստանը»,- այս խոսքերով սկսեց Ր. Հովհաննիսյանն իր երդմնակալության արարողությունը: Մինչեվ իր ելույթը սկսելը Րաֆֆի Հովհաննիսյանն աջ ձեռքը սրտին դրած երգեց ՀՀ հիմնը՝ հրապարակում հավաքված ժողովրդի ձայնակցությամբ:
Նա նշեց, որ այսօր ինքը կեղծ երդում չի տալու, այլ տալու է ՀՀ-ի, մեր օրենքի, մեր Նժդեհի, մեր իրավունքի և մեր երեխաների երդումը:
«Ով հիմա մի քիչ այն կողմ համալիրում Աստվածաշնչի ու սահմանդրության վրա երդում են տալու, թող մտածեն, Աստված մեզ պահապան, հայ ժողովուրդը հաղթել է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վստահ կարելի է ասել, որ Րաֆու գորգոռուն ու անիմաստ խոսքերը նյարդայնացնում են ցանկացած բանիմաց մարդու: Երբևէ չէր կարելի պատկերացնել, որ Հայաստանը կունենա այսքան չհասունացած էությամբ քաղաքական գործիչ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...