Լրահոս

ՀՀ ԳԱԱ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների կազմակերպումն ապահովելու նպատակով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է ստեղծել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարության միջոցառումների հանձնաժողով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (հանձնաժողովի նախագահ), ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը (հանձնաժողովի քարտուղար), ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը (համաձայնությամբ), ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը (համաձայնությամբ), «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
ՀՀ նախագահի մեկ այլ կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել 2013 թվականի հոկտեմբերի 15-ից 16-ը կայանալիք հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման ծրագրի նախագիծը և համապատասխան ծախսերի նախահաշիվը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...