Լրահոս

ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՎԱՐՉԱՊԵՏ

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Ճաոսիի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանի համար մեծ նշանակություն ունեն Չինաստանի հետ հարաբերությունները: Մեր երկիրը շահագրգռված է հայ-չինական կապերի հետագա ամրապնդմամբ և խորացմամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գու Ճաոսին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի վարչապետի ջերմ ողջույնները: «Մենք սրտանց ուրախ ենք Ձեր կողմից ձեռք բերված հաջողությունների համար: Երկկողմ հարաբերությունների ընթացքում մենք նաև մեծ փորձ ենք ձեռք բերել բարեկամական Հայաստանից»,- ասել է Չինաստանի քաղաքացիական հարցերով փոխնախարարը:
Զրուցակիցները կարևորել են տնտեսական ոլորտում կապերի զարգացումը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ մեր երկրին ցուցաբերվող հումանիտար օժանդակության համար և չին ժողովրդին մաղթել նորանոր հաջողություններ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...