Լրահոս

10.04.2013 / 17:39
ՕԲԱՄԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՍԻՐԻԱՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՈՉ ՄԱՀԱԲԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել սիրիական ընդդիմության համար նախատեսված օգնության հերթական փաթեթին, որը ներառելու է ոչ մահաբեր ռազմական սարքավորումներ:
Ամերիկացի պաշտոնատար անձիք հայտնել են CNN-ին, որ այդ քայլն արտացոլում է «թափ հավաքող ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում ուժերի ռազմական հավասարակշռությունը փոխելուն»:
Հեռուստաալիքի տվյալներով, օգնության հերթական փաթեթը հաստատվել էր ազգային անվտանգության խորհրդի անցած շաբաթվա նիստում:
Փաթեթի պարունակությունը հստակեցվելու է այս շաբաթ, սակայն ամերիկացի պաշտոնատար անձիք ակնլալում են, որ դրանում կընդգրկվեն զրահաբաճկոններ, հեռադիտակներ, կապի միջոցներ և պաշտպանական բնույթի այլ սարքավորումներ, փոխանցում է «Интерфакс»-ը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...