Լրահոս

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱԲԱԶԱՆ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ

Հայաստանում ռուսական «Ավիացիոն բազա» զորամասը, ապրիլի 12-ին, անցկացնում է Բաց դռների օր` նվիրված Ավիացիայի և տիեզերագնացության օրվան:
Տոնի ծրագրում են.
- տարբեր տեսակների թռչող ապարատների վերերկրյա ցուցադրություն;
- կործանիչ ավիացիայի թռիչքներ ( առանձին և ինքնաթիռների խմբերի կազմում);
- ծանոթություն զորամասի կյանքի և կենցաղի հետ;
- դաշտային խոհանոց զինվորական շիլայով և թեյով;
Միջոցառմանը հրավիրված են.
- Հայաստանի Պաշտպանության նախարարության, Ռուսական 102-րդ ռազմական բազայի և Հայաստանում Ռուսաստանի ԴԱԾ Սահմանապահ վարչության ղեկավար կազմերը,
- Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները,
- ռուսաստանյան և ռուս-հայկական ձեռնարկությունների ներյկայացուցիչները;
- ռուս հայրենակիցներ, ուսանողներ և դպրոցականներ:
Նշենք, որ Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանյան ավիացիոն բազայի անհատական կազմը կրում է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ՀՕՊ միասնական համակարգի հակաօդային պաշտպանության ռազմական հերթապահություն:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...